Հիմնավոր կասկածի նվազագույն շեմը հաղթահարված չի. Գագիկ Ծառուկյանի փաստաբանները վաղը վերաքննիչ բողոք կներկայացնեն
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանները վաղը վերաքննիչ բողոք կներկայացնեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Էմին Խաչատրյանը։
Նա նշեց, որ մեղադրանքում հիմնավոր կասկածի նվազագույն շեմը հաղթահարված չի. «Որոշակի դատողություններ կան կապված հիմնավոր կասկածի հետ, որն անընդունելի է։ Իհարկե, ուրախ ենք, որ դատարանը բարձր գտնվեց քաղաքական հետապնդումներից եւ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում չկայացրեց։ Այնուամենայնիվ, կարծում ենք, որ հիմնավոր կասկածի նվազագույն շեմը հաղթահարված չի։ Դատարան չի բերվել այնպիսի ապացուց, որ մեր պաշտպանյալն առնչություն ունի սույն քրեական գործի հետ»։
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին, առաջին ատյանի դատավոր Ռոբերտ Պապոյանը մերժել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը:
Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը), նա մեղադրանքը չի ընդունում, այն որակում է ապօրինի։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ