Բաբկեն Թունյանը փորձեց համոզել, որ գույքահարկի բարձրացումն օգուտ է
Գույքահարկի նոր համակարգի սահմանման մասին օրինագծի համաձայն՝ գույքահարկը կնվազի: Այն էապես կբարձրանա օրենքի հետ կապված, որն ընդունվել է անցած տարի: Նման վիճելի հայտարարությամբ ԱԺ արտահերթ նիստում հանդես եկավ «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Նա օրինակ բերեց 30 մլն դրամ արժողությամբ անշարժ գույքը: «Տարեկան նման գույքի համար վճարվում է 2500 դրամ: Քանի որ անցած տարի մենք փոխեցինք կադաստրային արժեքը, այս տարի այն կբարձրանա, եւ եթե մենք կընդունենք կառավարության առաջարկած փոփոխությունները, ապա 2021 թվականին հունվարին այդ անշարժ գույքի համար կվճարվի 43 000 դրամ: Այժմ, եթե օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տրվի, ապա տվյալ գույքի համար կվճարվի ոչ թե 43 000, այլ 19 000 դրամ: Ընդ որում, այդ 19 000 դրամը պետք է վճարել 4 տարուց, իսկ 2021-ին պետք է վճարել 4500 դրամ: Սակայն աստիճանաբար այդ գումարը կավելանա»,-պարզաբանեց Թունյանը:
Նշենք, որ իշխանությունների առաջարկած օրինագծի համաձայն՝ գույքահարկը միջինում կբարձրանա 3-4 անգամ, Երեւանի կենտրոնում՝ 5-5,5 անգամ:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ