«Լուսավոր Հայաստանը» 2 մասի է բաժանվել
«Հրապարակ» թերթը գրում է. «ԼՀԿ-ն 2 օր է՝ մինչ ուշ գիշեր բուռն քննարկումների մեջ է․ կարծիքները բաժանվել են երկու մասի։ Մի մասն ասել է` ճար չունենք, պիտի ստորագրենք ՍԴ դիմումը, մյուս` նիկոլամետ մասը, այդ թվում՝ Մարուքյանը, դեմ է:
ԼՀԿ-ում արդարանում են, թե «ԲՀԿ-ի ՍԴ դիմումը կազմել են Քոչարյանի փաստաբանները»։
«ՍԴ մեր դիմումի վրա աշխատել են բացառապես ԲՀԿ փորձագետներն ու իրավաբանները. առաջին անգամ եմ նման բան լսում»,- ասաց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը:
ԼՀԿ-ականների հաջորդ պրետենզիան այն է, որ նույն օրը ՍԴ-ն հայտարարություն տարածեց, թե Քոչարյանի գործը քննվելու է հուլիսի 7-ին։ «Ի՞նչ մեսիջ էր դրանով ուզում Հրայրը տալ եւ ո՞ւմ, կարող էր, չէ՞, մեկ օր ուշ անել այդ հայտարարությունը։ Ստացվեց, որ ոչ թե ՍԴ-ի, այլ Քոչարյանի պրոբլեմ կա։ Դիմումը ստորագրելու դեպքում ասելու են՝ պաշտպանում ենք Քոչարյանին»:
Ուզում եք Քոչարյանի պատրվակով «զադնի՞» դնել։ «Ոչ, հակառակը, դա կլիներ «սեւ ու սպիտակի» արգումենտ, ինչին մենք դեմ ենք, բայց, այնուհանդերձ, փաստն առկա է։ Ողջ հանրությունը 2 օր է՝ սեւեռվել է մեզ վրա։ Բայց երբ նույն պառլամենտի նույնքան անօրինական` հանրաքվեի մասին օրենքի ընդունումից հետո մենք ԲՀԿ-ին առաջարկեցինք դիմել ՍԴ, խնդրեցինք ԲՀԿ-ին ստորագրել այդ դիմումի տակ, Կոլյայիչն ասաց` մենք չենք ստորագրի, մենք էդ թեմայի մեջ չկանք»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Երևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվել
65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատան...
«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել է
Հայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը
Տավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ
Համբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասը
Արարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքակա...
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Ավտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետը