Մենք բռնություն կիրառելու մասին տեղեկություն ենք ստացել. ՄԻՊ-ը՝ «Սասնա ծռեր»-ի անդամներին ծեծի ենթարկելու մասին
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բռնություն կիրառելու մասին հաղորդում է ստացել։ Այս մասին հունիսի 29-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ խոսելով «Սասնա ծռեր»-ի բանտարկված մի քանի անդամների ծեծի ենթարկելու մասին։ Նրա խոսքով՝ այդ հաղորդումների հիման վրա երեկ գիշերվանից ՄԻՊ-ի գրասենյակի աշխատակիցները համապատասխան այցեր են կատարում։
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի փաստաբանը պնդում է, որ իր պաշտպանյալը դաժան կտտանքների է ենթարկվել։ Փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը ծեծի է ենթարկվել մայրաքաղաքի Ավան եւ Նոր նորք շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նկուղում։ Նրա պնդմամբ՝ 15 մարդ հերթով Խանդոյանին ծեծի է ենթարկել։ Պատճառը Խանդոյանի՝ «Ի՞նչ է պատահել» անմեղ հարցն է, երբ դատարանի դահլիճից ուժով հեռացրել են Արեգ Կյուրեղյանին ու Մխիթար Ավետիսյանին։ Արայիկ Պապիկյանի խոսքով՝ իր պաշտպանյալը ուղեղի ցնցում է ստացել, վնասվել են երիկամներն ու ոտքերը։ Փաստաբանը պնդում է նաեւ, որ ծեծի են ենթարկվել Սմբատ Բարսեղյանն ու Գագիկ Եղիազարյանը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախ...
Լիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներ