Այս ապօրինի գործընթացի սցենարը կանխատեսելի էր դեռեւս հունվարին. Գոհար Մելոյան
Երեկ Հայաստանի Հանրապետությունում գրանցվեց հերթական աննախադեպ իրադարձությունը՝ հակաիրավական եղանակով փոփոխության ենթարկվեց մեր երկրի բարձրագույն օրենքը՝ Սահմանադրությունը՝ գործընթացը զուգորդելով Քրեական օրենսգրքով նախատեսված արարքների առերեւույթ հատկանիշներով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս ապօրինի գործընթացի սցենարը կանխատեսելի էր դեռեւս հունվար ամսին, երբ նույնաբնույթ եղանակով իշխող ուժը փորձում էր այն կյանքի կոչել, սակայն քննադատությունների արդյունքում որոշեց պատասխանատվության բեռը տեղափոխել հանրության դաշտ, եւ հակաիրավական եղանակով նշանակվեց հանրաքվե։
Զարգացումների արդյունքում, հաշվի առնելով վարկանիշային անկումը եւ հաշվի չառնելով նոր կորոնավիրուս վարակի դեմ ձախողված պայքարը, երկրում տիրող ծանր բարոյահոգեբանական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակը՝ ամեն դեպքում իշխող ուժը կյանքի կոչեց նույն վերջնանպատակով նախնական սցենարը՝ միանձնյա մեկ օրվա ընթացքում փոփոխելով երկրի Սահմանադրությունը, բացահայտորեն ոտնահարելով իշխանության տարանջատման սկզբունքը, շրջանցելով զսպող ու հակակշռող գործառույթ կատարող սահմանադրական մարմիններին՝ Սահմանադրական դատարանին, Հանրապետության նախագահին, ընդդիմադիր խմբակցություններին»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն