Դա նույնն է, որ ասեն՝ որոշել ենք ՍԴ անդամներին գնդակահարել, բայց որ ուղարկենք ՍԴ, իրենք կողմնակալ կլինեն. Թովմասյան
Երբ որ ՍԴ-ն քննության առարկա էր դարձրել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը, այդ ժամանակ ինչո՞ւ որեւէ մեկի մտքով չէր անցնում, որ շահերի բախում կա: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով դիրքորոշմանը, սահմանադրական փոփոխությունները չեն ուղարկվել ՍԴ, քանի որ այն վերաբերում է հենց ՍԴ-ին եւ այդտեղ շահերի բախում կա:
«Ամբողջ խնդիրն այն է, որ Սահմանադրական դատարանները, այո, այնպիսին են իրենց վերաբերյալ հարցերը նույնպես կարող են լուծել: Եվ Վենետիկի հանձնաժողովում, եւ միջազգային փաստաթղթերում հստակ նշված է, պարզապես այս դեպքում՝ ՍԴ-ում ավելի մեծ զսպվածություն պետք է ցուցաբերեն, քան այլ դեպքերում:
Չկա այդպիսի հարց, որ ՍԴ-ն քննի, ու դա իրեն չվերաբերվի: Ցանկացած հարց, ասենք կենսաթոշակներին վերաբերող, հարկերին վերաբերող, այս բոլորը վերաբերում են ՍԴ-ին:
Մի դեպքում դու ընդհանրապես սահմանադրական արդարադատություն չես ունենում այդ հարցերով՝ ասելով՝ հաշվի առնելով, որ կարող է իրենք կողմնակալ լինեին, ուրեմն սա դուրս է սահմանադրական վերահսկողությունից: Իսկ այդ կանխավարկածը ձեզ ո՞վ է տվել, որ ՍԴ-ն կարող է կողմնակալ լինի: Ինչու եք այդ կանխավարկածով առաջնորդվում: Այդ դեպքում՝ ասում են՝ գիտե՞ք, ինչ, որոշել ենք ՍԴ բոլոր անդամներին գնդակահարել, բայց գիտեք, որ ուղարկենք ՍԴ, իրենք կողմնակալ կարող են լինել, եկեք չուղարկենք: Դուք մոտավորապես դա եք ասում: Եթե այդպես է, ապա նման դեպքերի համար երկիրը պետք է ունենա մի այլ Սահմանադրական դատարան:
Եթե չես ստեղծել այդպիսի դատարան, ապա հարցը հետեւյալն է՝ արդյոք այդ հարցերը դուրս են սահմանադրական վերահսկողությունից, թե ոչ: Եթե դուրս է վերահսկողությունից, կարո՞ղ ենք օրենք ընդունել, որ երկրում ՍԴ չկա: Չենք ուղաւմում ՍԴ-, որովհետեւ սա վերաբերվում է ՍԴ-ին»,-ասաց Հրայր Թովմասյանը:
Նա հավելեց, որ իրավունքը չի կարելի նոնսենսի հասցնել, իրավունքն ունի իր սկզբունքներն ու անելիքները:
«Իսկ ինչու՞ է ԱԺ-ն քննարկում իրենց վերաբերող հարցերը: Եկեք մի ուրիշ ԱԺ ստեղծենք, թող ինքը որոշի: Եկեք մի նոր կառավարություն ստեղծենք, որը կորոշի, թե կառավարությանը որքան փող տալ»,-ասաց ՍԴ նախագահը:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ