«Դեդ Հասանի» եւ «Կնդոյի» կողմից «Արսեն Երեւանսկուն» «օրենքով գող» թագադրելը աբսուրդի ժանրից է
«Արսեն Երեւանսկի» մականունով հայտնի «օրենքով գող» Արսեն Մկրտչյանին առաջադրված մեղադրանքն ամենախայտառակ բանն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մկրտչյանի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը։
Պաշտպան Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց, թե առաջադրված մեղադրանքի կոնկրետ որ հատվածն է աբսուրդի ժանրից. «Մեղադրանքում ասվում է, թե նա 1999 թվականին «Դեդ Հասանի»՝ Ասլան Ուսոյանի եւ «Կնդոյի»՝ Մայիս Մկրտչյանի կողմից թագադրվել է որպես «օրենքով գող»։ Փետրվարի 22-ից հետո, այսինքն՝ իրենց խայտառակ օրենքի ընդունումից հետո իբր նա շարունակել է ղեկավարել քրեական ենթամշակույթ կրող խմբավորում, դրա համար այսպիսի մեղադրանք են առաջադրում»։
Մարտիրոսյանը շեշտեց, որ Մկրտչյանին առաջադրված մեղադրանքի որոշման մեջ ներառված որևէ փաստ Արսեն Մկրտչյանի կողմից թույլ չի տրվել։
«Մեղադրանքը զավեշտի դաշտից է, այսինքն՝ բերել ու հարմարեցնել, ինչ-որ բաներ կպցնել, եւ այսպիսի բան ստանալն արդեն աբսուրդ է»։
Նշենք, որ Արսեն Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 223.2-8-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը)։
Հիշեցնենք , որ NEWS.am-ի հետ զրույցում ավելի վաղ պաշտպանները հայտնել էին, որ Մկրտչյանն ունի առողջական լուրջ խնդիրներ։ Նա հունիսի 18-ին տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց՝ բուժզննման։
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին ԱԱԾ-ն հայտարարեց, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու հիմնավոր կասկածանքով 2020թ. մայիսի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել «Արսեն Երեւանսկի» մականունով Արսեն Մկրտչյանը եւ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով՝ «Բասար» մականունով Արմեն Մելքոնյանը:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ