Բժշկական Նյուրենբերգ. Շուտով ասելու են «կորոնովիրուսի համաճարակի զարգացման հայկական տարբերակ»
Մայիսի վերջից Հայաստանում կորոնովիրուսից սկսեցին մահանալ մարդիկ, որոնք հնարավոր է չմահանային, եթե բժշկական համակարգը չխափանվեր։
Շուտով ասելու են «կորոնովիրուսի համաճարակի զարգացման հայկական տարբերակ», որը այսօր վատագույնն է աշխարհում։ Կորոնովիրուսի բուժման համար հատկացված հիվանդանոցներում տեղ չկա, թոքաբորբով հիվանդներին թողնում են տանը, երբ հարևան հիվանդանոցները կիսադատարկ են։ Շտապօգնության ռեսուրսը սպառված է, բուժանձնակազմը հյուծված։
Վարակվածների քանակով տարածաշրձանում 1 ին տեղն ենք 6465 մեկ մլն բնակչի, աշխարհում 2։ Այս թիվը իրականում ավելի շատ է, որովհետև մենք խայտառակ քիչ թեսթեր ենք անում , մոտ 2000 իսկ պետք է գոնե 4000֊6000։
Օրեկան կորոնովիրուսից մահանում է մոտ 15֊20 մարդ , ինչին հիմնովի չեմ հավատում, քանի չկա դիահերձում։
Բոլոր նրանք, ով քաղաքական շահերից ելնելով, պաշտպանում է Ա.Թորոսյանի անգրագետ քայլերը` հասկանու՞մ եք, որ դուք եք մեղավոր։
Բոլոր նրանք, որ համարում են Ա.Թորոսյանին «լավագույն նախարար» , հասկանու՞մ եք , որ դուք էլ եք մեղավոր։
ԱԺի առողջապահության հանձնաժողով, որը պետք է վերահսկի ԱՆ գործունեությունը` հասկանում եք, որ դուք մեղավոր եք։
Կառավարություն և Պարետատուն, որը զբաղված է դիմակի համար տուգանելու կրկեսով, հասկանու՞մ եք, որ ձեր քթի տակ ամեն օր տապալվում է հակահամաճարակային պայքարը։ Գիտե՞ք, որ դուք մեղավոր եք։
Բժիշկեր, որ արտակարգ հասկանում եք նախարարության քայլերի հանցավոր տգիտության հետևանքները, բայց լռում եք, ձեր բաժին մեղքը շատ է։
Բոլոր նրանք, ով երեկ շնորհավորում եր Ա.Թորոսյանի տոնը, եթե վաղը դուք հիվանդանաք թոքաբորբով և ձեզ թողնեն տանը, նշանակելով մի խուրց դեղեր, որի կեսը անիմաստ է , և սկսեք «լավ բժիշկ» ման գալ «մի հատ ասի ինչ անեմ», հասկանում եք,որ այդ երկու գործուղությունները փոխկապակցված են, թե՞ մինչև հիմա չեք հասկանում։
Պարոն Վարչապետ, Դուք հասկանու՞մ եք, որ կորոնովիրուսի դեմ ռեալ պայքարը փոխարինվել է ստիպողական դիմակ կրելու միջոցառմանը։ Եվ Դուք այդ իմիտացիայի ակտիվ մասնակից եք։
Շուտով վարակվածների քանակով աշխարհում կունենանք աննախադեպ նվաճումներ ֊ մի խումբ հանցավոր տգետների ծանր աշխատանքին արժանի 1 տեղը։
Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն