«Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարի շուրջ գործընթացներն անուղղելի հարված հասցրեցին ներդրումային միջավայրին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, նրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ գործընթացները, անկասկած, ծայրաստիճան բացասական ազդեցություն կունենան Հայաստանի ներդրումային միջավայրի վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ, «ԲՀ»-ից նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
Նա Ծառուկյանի շուրջ բոլոր այս գործընթացների նախաձեռնողներին առաջարկեց մտածել, թե ինչ են արել Հայաստանի իշխանությունները 30 տարվա ընթացքում: «Նրանք չեն արել նույնիսկ ամենափոքր մասն այն ամենի, ինչ արել է Ծառուկյանը Հայաստանի եւ նրա տնտեսության համար: Նրա դեմ գործընթացները անուղղելի հարված հասցրեցին երկրի ներդրումային գրավչությանը»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Հայաստանի խորհրդարանը 87 կողմ ձայներով հավանություն տվեց Ծառուկյանին խորհրդարանական անձեռնմխելիությունից զրկելուն եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրողներին կաշառք տալու մեղադրանքով: Սակայն հունիսի 21-ին առաջին ատյանի դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը մերժեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդին ձերբակալելու միջնորդությունը: Գլխավոր դատախազությունը հայտարարեց որոշումը բողոքարկելու մտադրության մասին:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ