Հորդորում ենք ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին համատեղել ուժերը և դիմել ՍԴ՝
«Ազգային օրակարգ» կուսակցությունը հայտարարություն է տարածել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների բացակայությամբ, առաջին ընթերցմամբ ընդունված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․
«Այսօր Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցությունը, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների բացակայությամբ, առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, նախատեսելով նրա երկրորդ ընթերցումը անցկացնել 24 ժամվա ընթացքում։ Այսպիսի ընթացակարգը բացահայտ հակասում է ՀՀ Սահմանադրության 169 Հոդվածին, ինչպես նաև ՀՀ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 86 Հոդվածին, որով միարժեք նախատեսվում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո պարտադիր ներկայացնել Սահմանադրական դատարան՝ հաստատելու առաջարկվող փոփոխությունների համապատասխանությունը Սահմանադրությանը։
Մենք պահանջում ենք ՀՀ Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցությունից, զերծ մնալ առերևույթ սահմանադրական կարգի տապալման հանցակազմի տարրեր պարունակող գործողությունից, և Սահմանադրության պահանջներին համապատասխան, դիմել Սահմանադրական դատարան՝ ստուգելու առաջարկվող փոփոխությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։ Միաժամանակ, կոչ ենք անում Ազգային ժողովի պատգամավորներին՝ զերծ մնալ առանց Սահմանադրական դատարանի կարծիքը ստանալու, նախագիծը երկրորդ ընթերցմամբ քվեարկելուց։
Եթե, այնուամենայնիվ, սահմանադրության պահանջների խախտմամբ, տեղի ունենա երկրորդ ընթերցմամբ այս նախագծի ընդունումը, պահանջում ենք ՀՀ Նախագահից՝ չստորագրել Սահմանադրության պահանջների խախտմամբ ընդունվող նախագիծը, և ուղարկել այն Սահմանադրական դատարան։ Նմանապես, նաև գնահատելով Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների բացակայությունը ԱԺ արտահերթ նիստից, հորդորում ենք նրանց համատեղել ուժերը, և դիմել ևս Սահմանադրական դատարան՝ ստուգելու այս նախագծի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը»։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ