«Հեղափոխության պահապան» Հայկ Ստեփանյանն իր «շքախմբի» հետ ծեծել է տղայիս և ընկերոջը. ծեծկռտուքին իշխանական պատգամավոր է ներկա եղել. մանրամասներ
Ճանապարհին կանգնեցրել են տղայիս, վիրավորել են, ծեծել են, հիմա բերել ուրիշ հարց են ուզում որդուս վրա դնեն: Իշխանական պատգամավոր է եղել իրենց հետ, բայց չի իջել, չի խառնվել կռվին, մեքենայի միջից հետևել է: Այս մասին Tert.am-ին ասաց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած ծեծկռտուքին մասնակցած Գոռ Բաղդասարյանի հայրը` Լյովա Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 21-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության 102 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել է Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ Հայկ Ստեփանյանը և հայտնել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցում մոտ 40 հոգով իրեն ծեծի են ենթարկել։ Հայկ Ստեփանյանը ներկայացել է որպես «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր անդամ։
«Ճանապարհին Հայկ Ստեփանյանը կանգնեցրել է Գոռին, վիճել են, մի հասարակ հարց է եղել, մեքենայի ճանապարհ չեն տվել: Հայկ Ստեփանյանն իր «շքախմբով» սկսել է տղայիս ու իր ընկերոջը ծեծել, հենց տեղում ճանապարհի վրա: Իրենց հետ ԱԺ իշխանական պատգամավոր կար, անունը դեռ չեմ ուզում հրապարակել: Իրենք Աշտարակի ձորից վերադառնալիս են եղել, խնջույքի էին գնացել: Մեզ ասում են`10 հոգուց ավել հավաքվել չի կարելի, բայց իրենք 30-ից ավել մարդկանցով խնջույք են արել ու խմած ծեծկռտուք ստեղծել»,- պատմեց Գոռ Բաղդասարյանի հայրը:
Նա հերքեց մամուլում տարածված այն տեղեկությունը, թե Հայկ Ստեփանյանին 40 հոգով ծեծել են, նա նշեց, որ իր տղան ընկերոջ հետ է եղել, մինչև դեռ Հայկ Ստեփանյանի կողքին մոտ 5-6 մեքենայով մարդիկ են եղել: Ըստ նրա՝ դրանից հետո որդին, միևնույն է, փորձել է շտկել իրավիճակը, սակայն հայհոյանքներ են կրկին հնչել, որից հետո Հայկ Ստեփանյանին են ծեծել:
«Ո՞նց կարելի է, մյուսներին էինք ասում, բայց սրանք լրիվ անարխիստ են: Տղայիս թևն են կոտրել, ընկերոջ գլուխն են վնասել, չգիտեմ՝ ինչով են մեջքին խփել: «Հեղափոխության պահապան» է ներկայանում, բայց այդ հեղափոխությունն էլ մենք արեցինք, մեր ուժով են այդ մարդիկ հիմա աշխատում, Ապրիլյան պատերազմի ժամանակ էլ Քելբաջարում Փաշինյանենց հետ եմ եղել»,- ներկայացրեց և հավելեց, որ Ոստիկանության դիմաց է հիմա, փորձում է հետագա քայլերը դասավորել, որից հետո էլ կհրապարակի միջադեպին ներկա ԱԺ պատգամավորի անունը:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ