«Գյումրի» բուժկենտրոնի 17 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով․ նման տեմպերով ևս մի քանի օր՝ կենտրոնը բժիշկ չի ունենա
«Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրենն ահազանգում է՝ 17 աշխատակցի մոտ կորոնավիրուս է, ավելի քան 30 աշխատակից մեկուսացված է: Եվս մի քանի օր նման տեմպերի պահպանման դեպքում, կենտրոնը բժիշկ չի ունենա: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։
Խնդիրն այն է, որ կենտրոնը, չլինելով կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող հատուկ բուժհաստատություն, ընդունում է վարակակիրների. շատ հիվանդներ, որոնք նմուշառման հետազոտություն չեն անցել, տեղափոխվում են «Գյումրի» բժշկական կենտրոն: Այստեղ, չնայած ախտանշաններին, հիվանդին չընդունել չեն կարող:
«Գյումրի» բժշկական կենտրոնը մասնագիտացված չէ կորոնավիրուսը բուժելու համար, չի ստանում նաև համապատասխան ֆինանսավորում, բայց կատարում է այդ գործառույթը:
«17 հոգի հիվանդ է, մեկուսացված է ավելի քան 30 բուժաշխատող: Այս պահի դրությամբ սահմանափակել ենք բոլոր պլանային վիրահատությունները: Նվազագույնի ենք հասցրել բաժանմունքների աշխատանքը: Կարող եմ դեպքեր ասել, երբ հիվանդը եկել է, նմուշառված չի եղել, բայց տանը ունեցել են կովիդով հիվանդ: Ծայրահեղ ծանր վիճակում ընդունել ենք, մի քանի ժամ անց մահացել է, հետմահու նմուշառումը հաստատել է վիրուսի առկայությունը ու չեն հերձել: Եթե նմուշառում կատարված չէ, մենք չենք կարող չընդունել: Ընդունում ենք, նմուշառում ենք կատարում, մինչ թեստավորման պատասխան ստանալը մնում է մեզ մոտ: Մեր բժիշկների գործառույթը չէր, բայց փաստացի հիմա կորոնավիրուսով հիվանդներին ընդունում ենք, բուժում, մինչև այդ հիվանդը տեղափոխվում է»,- նշել է «Գյումրի» ԲԿ տնօրեն Արմեն Իսահակյանը։
Նա տեղեկացրեց, որ դիմել են առողջապահության նախարարություն, նաև առաջարկել՝ բժշկական կենտրոնը օրինական կարգով ընդգրկել համավարակի դեմ պայքարում: Այս պահին սպասում են պատասխանին:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ