Տեսնենք քանի նման տապալումից հետո ԱԱԾ նոր տնօրենը կարժանանա նախորդի ճակատագրին
«Հայրենիք» կուսակցության անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Երևանի ընդհանուր իրավաասության դատարանի որոշմանը, որով մերժվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը:
Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«ԱԱԾ-ի նոր 29-ամյա տնօրենի ստացած առաջին ապտակը` դատարանը մերժեց Գ.Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը, հավանաբար արձանագրելով նաև, որ ընտրակաշառքների վերաբերյալ գործերը ԱԱԾ-ի քննչական ենթակայության ներքո չեն կարող քննվել։
Ստացվում է, որ ճիշտ էր ԱԱԾ նախորդ տնօրենը, որ չէր կատարում վարչապետի անօրինական հանձնարարությունը։ Տեսնենք քանի նման տապալումից հետո ԱԱԾ նոր տնօրենը կարժանանա նախորդի ճակատագրին և Նիկոլը քանի նման ապտակից հետո կհասկանա, որ անօրինական քայլերը երկար չեն կարող գոյատևել»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն