7 ամսվա համար 40 միլիոն դրամ ՀՔԾ-ին՝ 7 նոր հաստիքի աշխատավարձի ու պարգևավճարի համար
Կառավարությունը Հատուկ քննչական ծառայությանը 2020 թվականի պահուստային ֆոնդից հատկացրել է 40 միլիոն դրամ։
Այս գումարի անհրաժեշտությունն առաջացել է, քանի որ, ըստ ՀՔԾ-ի ներկայացրած նախագծի, ծառայությունը համալրվել է ևս 7 նոր հաստիքով, ուստի կազմը համալրած աշխատակիցներին համապատասխան աշխատավարձ ու պարգևավճար հատկացնելուն էլ կուղղվի տրամադրվող գումարը։
Նշենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաստիքների առավելագույն թիվը սահմանված էր 96, սակայն 2020 թվականի ապրիլի 30-ի վարչապետի որոշմամբ փոփոխություն էր կատարվել «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» կառավարության որոշման մեջ և Հատուկ քննչական ծառայության աշխատակիցների թիվն ավելացել էր ևս 7 հաստիքով։
2020 թվականի պետական բյուջեից հատկացված 40 միլիոն 400 հազար դրամը կբաշխվի հետևյալ կերպ՝
«Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով՝ 33,563.2 հազ. դրամ
«Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով՝ 6,102.4 հազ. դրամ
«Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով՝ 735.0 հազ. դրամ:
Նշենք, որ 40 միլիոն դրամը հատկացվում է 7 ամսվա համար։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ