Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Հեղափոխություն ենք արել, որ չասեն՝ դիմում գրի գնա, արա. թաղապետի դեմ հաղորդում տված աշխատակիցը՝ միջադեպի մասին

Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում համակարգչային օպերատոր աշխատող 52–ամյա Գևորգ Պողոսյանը, որն իր նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել Շենգավիթի թաղապետի, նրա տեղակալի և օգնականի դեմ, այսօր՝ հունիսի 19–ին դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Գևորգ Պողոսյանը։ Վերջինիս խոսքով՝ դատաբժշկական փորձաքննությամբ հիմնավորվել է, որ իր վրա առկա են թեթև վնասվածքներ։ Պողոսյանի պնդմամբ՝ իրեն հարվածել են միայն ձեռքերով և այն տեղեկությունները, թե իբր իրեն գցել են գետնին և ծեծել, չի համապատասխանում իրականությանը։

«Գետնին որ ընկել եմ, ինձ ոչ ոք չի հարվածել»,–ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով՝ միջադեպի պատճառը եղել է այն, որ վարչական շրջանի ղեկավարը ստիպել է իրեն դիմում գրել, սակայն ինքը հրաժարվել է։

Պողոսյանը վստահեցնում է, որ պատշաճ կերպով կատարել իր աշխատանքային պարտականությունները, սակայն իրենից պահանջել են իրականացնել նաև այլ գործառույթներ։

«Ես չեմ կարծում, որ թերացել եմ իմ աշխատանքում, ինձնից պահանջել են համակարգչային մոնտաժ, ինչը սակայն հավելյալ աշխատանք է, դա իմ գործառույթի մեջ չի մտնում, ես հաստիքով համակարգչային օպերատոր եմ, մոնտաժն առանձին մասնագիտություն է, առանձին որակավորում, ես այս տարիքում ո՞նց նորից սովորեմ, աշխատեմ»,–ասաց մեր զրուցակիցը։ Դիտարկմանը, թե Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն է Ձեզ ընդունել աշխատանքի, ասել է թե՝ թաղապետի բերած կադրն եք՝ Պողոսյանը արձագանքեց. «Լավ է արել, ընդունել է. ես էլ իմ աշխատանքը պատշաճ կերպով կատարել եմ։ Ինչ ասել են՝ կատարել եմ. իմ պարտականությունների մեջ չի մտել մեքենայով օգնություն բաժանել, սակայն արտակարգ դրության օրերին դա էլ եմ արել։ Եթե հիմք ունեին, թող ազատեին աշխատանքից, իրավական երկրում ենք ապրում, ինչի՞ համար ենք հեղափոխություն արել, որ ֆեոդալական հասարակարգը վերանա, որ չասեն՝ դիմում գրի գնա, արա՛»,–հայտարարեց աշխատակիցը։ Նշենք, որ միջադեպից հետո Պողոսյանն աշխատանքից ազատման դիմում չի գրել և շարունակում է ներկայանալ աշխատանքի։

Հարցին՝ միջադեպից հետո դժվար չէ՞ արդյոք նման լարված մթնոլորտում աշխատելը, Պողոսյանն արձագանքեց. «Էնպես չէ, որ լարված է մթնոլորտը, ով որ խելք ունի, իրեն ճիշտ է պահում, չի խառնվում։ Ես թաղապետարանում հարգանք ու պատիվ ունեմ, շատ սիրալիր, տեղը տեղին իմ պարտականությունները կատարել եմ»։

Պողոսյանի համար վիրավորական է նաև այն, որ թաղապետն իրեն առաջարկել է իր հաստիքը փոխարինել պահակի հաստիքով։

«Նորմա՞լ է, որ մասնագետին ուղարկում են, ասում են՝ գնա պահակ աշխատի»,–նկատեց նա։

Միջադեպի կապակցությամբ NEWS.am–ը զրուցեց նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար, 28–ամյա Ռազմիկ Մկրտչյանի հետ։ Վերջինս հերքեց աշխատակցին հարվածներ հասցնելու վերաբերյալ տեղեկությունը։

Մկրտչյանի խոսքով՝ դեռևս չորս ամիս առաջ նրա աշխատանքում թերություններ է նկատել և հորդորել շտկել դրանք, սակայն տեսնելով, որ նա շարունակում է աշխատանքները ոչ պատշաճ կատարել, հորդորել է, որպեսզի նա իր դիմումի համաձայն ազատվի աշխատանքից:

Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ չորս ամսվա ընթացքում իր աշխատանքում թերացած աշխատակցին նկատողություններ չի տվել և այդ հիմքով չի ազատել աշխատանքից, թաղապետն արձագանքեց.

«Չորս ամիս շարունակ մարդը ինքն է խնդրել, ասել, որ դիմում կգրի։ Պատճառաբանում էր, թե երեխայի ծնունդն է, իր ծնունդն է, ասում էր, իբր իրեն աշխատանք կգտնի՝ նոր դուրս գա։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես եմ իրեն ընդունել աշխատանքի, նկատողություն չեմ տվել, այլ հնարավորություն եմ տվել սովորելու։ Մեր խնդիրն այն չէ, որ նկատողություններով մարդուն հանենք աշխատանքից, մեր խնդիրն այն է, որ եթե մարդը չի բավարարում իր հաստիքին, պետք է տեղափոխվի. մենք նրան պահակի աշխատանք ենք առաջարկել, ոչ թե ասել ենք դուրս արի աշխատանքից»,–նշեց Մկրտչյանը։

Հարցին, թե տվյալ անձին աշխատանքի ընդունելուց մի՞թե չի պարզել՝ արդյոք նա ունի բավարար հմտություններ իր վրա դրված պարտականությունները կատարելու համար, թաղապետն արձագանքեց.

«Այդ մարդը կարողանում է համակարգիչ սարքել, բայց խնդիրներ են ի հայտ գալիս, որ տեսնում ենք՝ մարդը չի կարողանում դրանց տիրապետել։ Իրեն պարբերաբար զգուշացրել ենք. ասել ենք՝ կամ սովորիր, կամ ազատման դիմում գրիր, անգամ խնդրել ենք Նուբարաշենի թաղապետարանի աշխատակցին, որ մեր օպերատորը գնա և նրա մոտ սովորի, սակայն մարդը չի գնացել։ Եթե հինգ հատ էլ նկատողություն տայինք, միևնույն է՝ խնդիրը չէր լուծվելու, եթե մարդը չի կարող դա անել, ուրեմն չի կարող»,–ասաց Մկրտչյանն ու հավելեց. «Մենք ամեն օր նոր բան սովորում ենք, թող մի բան ավել կարդա, մի բան ավել սովորի։ Ես իրեն ասել եմ՝ տես, ես օրինակ 15 րոպեում վիդեոռոլիկով նայեցի և դա սովորեցի։ Իրեն ցույց ենք տվել, թե ինչպես հեռախոսով դա սովորի. այսօր համացանցում ամեն ինչ կա, մարդը եթե համակարգիչն էլ չկարողանա սարքել, կարող է գրել՝ «ինչպես սարքել համակարգիչը» և իմանալ։ Եթե մարդ ցանկություն չի ունեցել, չի էլ ֆայմել, էլ ի՞նչ ասենք»։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 18–ին, Գևորգ Պողոսյանը դիմել է ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ օրեր առաջ Շենգավիթի թաղապետը, տեղակալն ու օգնականը ձեռքերով հարվածել են իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Ոստիկանությունից NEWS.am–ին տեղեկացրին, որ դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում, կատարվում է քննություն։