Ի՜նչ քաղաքական ճնշում
«Իրատես» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանն այնքան թեթեւությամբ է փչացնում հարաբերությունները գործընկեր երկրների, միջազգային կառույցների հետ, որ հազիվ թե եւս մեկ նման բան նրան շատ հուզի։ Այս օրերին Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցողը բավական մեծ արձագանք ունեցավ դրսում, արտասահմանյան մամուլը լայնորեն անդրադարձավ թեմային, ՌԴ դեսպանն անգամ հանդիպեց ԲՀԿ խմբակցության պատգամավորներին, ԵՄ-ից էլ արձագանքները չուշացան։
Անշուշտ, ըստ Փաշինյանի, Հայաստանի վարկանիշը սկսվում եւ ավարտվում է իր «հեղափոխությամբ», բայց իշխանությունն այս հարցում դրսում խնդիրներ է ունենալու, որովհետեւ ստիպված է լինելու հիմնավորելու իր այս օրերի գործողությունները, թե համավարակի օրերին խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժի կալանավորումն ինչքանով է տեղին։
Մեր աղբյուրի պնդմամբ, սա կարող է դրսի հետ հարաբերություններում իշխանության համար տհաճ անակնկալների առիթ դառնալ ու Ադրբեջանի ձեռքին խաղաթուղթ լինել միջազգային կառույցներում։ Ավելին, ԲՀԿ-ն հայտարարել է նաեւ, որ քաղաքական հետապնդման եւ ընդդիմությանը լռեցնելու հարցը լսելի է դարձնելու միջազգային կառույցներում։ Բայց մի՞թե դա իշխանությանը հուզում է, մենք աշխարհին «հեղափոխություն» արտահանող երկիր ենք, ի՜նչ քաղաքական ճնշում, ինչ ընդդիմություն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ