Դատախազի միջնորդությունում շարադրված են տվյալներ, որոնք ավելի ուշ են ձեռք բերվել
Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդությունում շարադրված են տվյալներ, որոնք ավելի ուշ են ձեռք բերվել։ Այս մասին այսօր՝ հունիսի 18–ին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի գործով դատական նիստից հետո լրագրողներին ասաց Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
«Փաստական տվյալների նշույլ չկա ոչ գործում, ոչ էլ Ազգային ժողով ներկայացրած միջնորդություններում։ Եվ մի շատ կարեւոր բան ասեմ, միջնորդությունները, որ ներկայացվեցին ԱԺ, համապատասխան պաշտոնատար անձանց, որոնց անուններն առայժմ չեմ տալիս, մուտքագրվել են հունիսի 15-ին, ժամը 18-ն անց 18-ին։ Այսինքն գրում են, որ «քիչ առաջ ստացանք միջնորդությունները» եւ այլն։ Դրանցում հղում է արված մի ապացույցի, որը ձեռք է բերվել դրանից հետո՝ ժամը 19-ին։ Այսինքն 18-ն անց 18 ասում են՝ քիչ առաջ միջնորդություններ ստացանք, որոնցում մեկ ժամ հետոյի տվյալներ են ներգրավված։ Դրա վերաբերյալ մենք խորը վերլուծություններ ունենք։ Ակնհայտորեն եղել են պայմանավորվածություններ, այս պրոցեսները մանրամասն հաշվարկված են եղել, որպեսզի հունիսի 15-ին մուտք անեն, հունիսի 16-ին էլ ներկայացնեն ԱԺ լիագումար նիստում։ Մենք Եվրադատարանի մի շարք գործեր վկայակոչեցինք՝ Նավալնիի, Տիմոշենկոյի, եւ այլն, որտեղ հստակ այս իրավիճակն էր, որ ընդդիմախոսներին լռեցնելու համար առերեւույթ օրինական տեսք տված գործողություններ են տեղի ունենում, բայց իրականում կա քողարկված օրակարգ՝ մարդկանց մեկուսացնել քննադատությունների ձայնը լռեցնելու համար», ասել է Երեմ Սարգսյանը։
Ըստ փաստաբանի՝ բոլորն էլ գիտեն, որ ցանկացած ընտրությունից առաջ դրան մասնակցող կուսակցությունը պետք է ունենա հիմնադրամ, որի միջոցներով կամակերպում է իր ընտրարշավը․
«Իսկ հիմա ասել, թե ինչ-որ իքս վայրում, չգիտեմ Վարդենիսում ինչ-որ մեկն ընտրակաշառք է տվել կամ ստացել․․․ Այդ հարցում պետք է շատ զգույշ լինել, եթե հանցանք չկա եւ ապացույց չկա», ասել է Երեմ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին, Ազգային ժողովը հավանություն է տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ ազատազրկելու վերաբերյալ։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ