Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

ԱԺ նախագահն ու փոխվարչապետերն ավելի շատ են վարձատրվում, քան վարչապետն ու նախագահը. աշխատավարձային հիերարխիա

Պարզվում էч Հայաստանի փոխվարչապետեր Տիգրան Ավինյանը և Մհեր Գրիգորյանը գրեթե կրկնակի ավելի աշխատավարձ են ստանում, քան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ՝ համադրելով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հրապարակված պաշտոնատար անձանց հայտարարագրերը։ Ուսումնասիրելով մեկ տասնյակից ավելի բարձրաստիճան պաշտոնյաների 2019թ. տարեկան եկամուտները, այդ թվում ստացած աշխատավարձերը, պարզեցինք, որ դրանց բաշխման մեջ որևէ օրինաչափություն և տրամաբանություն չկա և շատ դեպքերում խախտված է պաշտոնյաների վարձատրության հիերարխիան։ Ստացվում է, որ ավելի ցածր պաշտոն զբաղեցնողը ավելի բարձր աշխատավարձ է ստացել, մինչդեռ նրանց վրա ի պաշտոնե դրված պատասխանատվությունը մնացել է նույնը։ Ընդհանրապես, կառավարման պարզ փիլիսոփայություն կա՝ ղեկավարը չի կարող ավելի ցածր ստանալ իր ենթականերից։

Նշենք, որ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված է այն գործակիցը, որով որոշվում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի չափը, մասնավորապես՝ պաշտոնի հաշվարկման ամենամեծ գործակիցն ունի ՀՀ նախագահը, նրան հաջորդում են ԱԺ նախագահը, Սահմանադրական դատարանի նախագահը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, ապա նոր փոխվարչապետը։ Նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի տարեկան աշխատավարձի չափը գրեթե նույնն է՝ համապատասխանաբար 11,5 մլն և 11,6 մլն դրամ։ Իսկ փոխվարչապետեր Տիգրան Ավինյանն ու Մհեր Գրիգորյանը 2019–ին ստացել են համապատասխանաբար 19,6 մլն և 19,4 մլն դրամ, որից շուրջ 11 մլն դրամը եղել է նրանց պարգևավճարը. ստացվում է, որ նրանք ամսական միջինում ստացել են 920.000 դրամ պարգևավճար։

Վարչապետից և նախագահից բարձր են վարձատրվել անգամ օրենսդիր մարմնի ղեկավարն ու իր տեղակալները։ Մասնավորապես, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը 11 ամսում ստացել է 15,6 մլն դրամ աշխատավարձ, որից միայն 6,5 մլն դրամը պարգևավճարն է (հավելավճար), այսինքն ամսական միջինում ստացել է շուրջ 600.000 դրամ պարգևավճար։ Այն դեպքում, երբ շարքային պատգամավորները ամսական միջինում ստացել են ընդամեն 150.000 դրամ։ Իսկ ԱԺ փոխնախագահներ Լենա Նազարյան, Ալեն Սիմոնյանը և Վահե Էնֆիաջյանը ստացել են համապատասխանաբար 12,4 մլն, 12,2 մլն և 12,5 մլն դրամ աշխատավարձեր։ Նշենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը միայն 2019 թ.–ի դեկտեմբեր ամսին որպես պարգևավճար ստացել է 2,9 մլն դրամ:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Արարատ Միրզոյանը խոսելով ԱԺ–ի աստղաբաշխական պարգևավճարների մասին, հայտարարել էր, որ վարձատրման չափը պայմանավորվում է պատասխանատվության չափով. որքան շատ բան է կախված այդ մարդու որոշումներից, այնքան շատ է նա վճարվում: Արարատ Միրզոյանի ասածից ստացվում է, որ մեր երկրում իր, տեղակալների կամ փոխվարչապետերի որոշումներից ավելի շատ բան է կախված, քան օրինակ երկրի նախագահի, կամ օրինակ իրենց պատասխանատվության չափն ավելի մեծ է, քան պատերազմի ժամանակ երկրի գերագույն գլխավոր հրամանատարինը՝ վարչապետինը։