Հետապնդումների հերթական փորձ՝ անկախ, անկաշկանդ, օրենքով շարժվող դատավորի նկատմամբ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վարկանիշը չի ձեւավորվում նրա նկատմամբ կարգապահական վարույթներով, այլ տասնամյակից ավել իր կողմից կայացված դատական ակտերով։ Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Նշենք, որ այսօր ԲԴԽ-ն քննում է դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջնորդությունը։
«Վերաբերում եմ որպես հետապնդումների հերթական փորձ անկախ, անկաշկանդ, օրենքով շարժվող դատավորի նկատմամբ»,- ասաց փաստաբանը։
Հարցին՝ ըստ իրեն, «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի գործով դատական նիստին Ազարյանը կողմնակալություն ցուցաբերե՞լ է, փաստաբանն ասաց. «Ես կարծում եմ, որ ոչ, ծանոթ եմ հնչած արտահայտությանը, սովորական գնահատական է, ոչ մի վիրավորանք էլ իր մեջ չի պարունակում եւ կողմնակալության մասին վկայություն լինել չի կարող։ Դա գնահատական է պետական պաշտոնյայի կողմից` տրված օրինական ուժի մեջ մտած դատական ակտին։ Այստեղ քննարկելու որեւէ բան չկա։ Ասեմ ավելին՝ այսքան, ինչքան որ հետեւեցինք այս նիստի ընթացքին, էդ համոզված եմ, որ կարճվելու է կարգապահական վարույթը մի քանի պատճառներով։ Նախ, որ չիա ինքնին խախտումը, բացի այդ ակնհայտ դարձավ, որ Արդարադատության նախարարը արտատպել է ՀՔԾ պետի գրությունը՝ առանց ուսումնասիրելու նյութերը, բացի այդ նա միջնորդության փուլում ավելացրել է ինչ-որ խախտումներ։ Այսինքն հարուցվել է բոլորովին այլ փաստով, հետո ավելացվել են խախտումներ, բերվել է ԲԴԽ։ Նման բան ուղղակի լինել չի կարող եւ սրա ընթացքը ուղղակի բացառում եմ»։
Լրագրողը նշեց, որ դատավորը Ազարյանն ամենաբարձր վարկանիշն ունի, եւ հարցին՝ արդյոք գործը կարո՞ղ է ազդեցություն ունենալ իր վարկանիշի վրա, Վարոսյանն ասաց.
«Նրա վարկանիծը չի ձեւավորվում նրա նկատմամբ կարգապահական վարույթներով, այլ տասնամյակից ավել իր կողմից կայացված դատական ակտերով։ Դա է պատճառը, որ փաստաբանները մշտապես, տարիներ շարունակ նա ունեցել է այն վարկանիշը, որը ունեցել է։ Պատահական չէ, որ այսօր ԲԴԽ նիստերի դահլիճում եւ շենքի դիմաց հավաքված էին բազմաթիվ փաստաբաններ։ Եթե Ալեքսանդր Ազարյանի նման դատավորները չլինեն դատական համակարգում, մենք՝ փաստաբաններս ուղղակի անելիք չունենք»։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ