Արցախում կորոնավիրուսի ևս 3 դեպք է հաստատվել․ վարակի բռնկման օջախ է հայտնաբերվել Մարտակերտի շրջանում
ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսային վարակի բռնկման օջախ է հայտնաբերվել Մարտակերտի շրջանում: Այս մասին այսօր՝ հունիսի 18–ին, NEWS.am-ը տեղեկանում է Արցախ տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից։ Շրջանի համայնքներից մեկում 2 նոր դեպք է հաստատվել: Թեստավորման արդյունքում COVID-19-ը հաստատվել է նաև Հադրութի շրջանում՝ նախկինում հաստատված վարկակակիրների կոնտակատավորներից մեկի մոտ: Այսպիսով, վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդացության 3 նոր դեպք է գրանցվել:
Ի ուրախություն բոլորի՝ ծանր վիճակում հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված քրոնիկ հիվանդություններ ունեցող և կորոնավիրուսի ախտորոշմամբ քաղաքացին բուժանձնակազմի ջանքերի շնորհիվ կազդուրվել և այսօր դուրս է գրվել հիվանդանոցից: Հիվանդությունը հաղթահարել է ևս մեկ անձ, առողջացածների թիվն արդեն հատել է 56-ի սահմանը: COVID-19-ով վարակված մյուս քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Հիվանդությունն արդեն հաղթահարել է 56 մարդ, թեստավորումների քանակը 1520 է:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների