Րաֆֆի Հովհաննիսյանը ԵԺԿ-ում ելույթ է ունեցել եւ անդրադարձել Արցախի խնդրին
Հունիսի 17-ին Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար եւ «Ժառանգություն» կուսակցության համահիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության Արեւելյան գործընկերության առաջնորդների 7-րդ հանդիպմանը:
ԵԺԿ ղեկավար Դոնալդ Տուսկի նախագահությամբ` ժողովում ընդգրկված էին Եվրամիության, ինչպես նաեւ եվրոպական գործընկեր երկրների քույր կուսակցությունների առաջնորդներ, այդ թվում` Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Լատվիայի եւ Խորվաթիայի վարչապետները եւ Արեւելյան գործընկերության հրավիրյալներ Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացնում էր նրա նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանդիպմանը «Ժառանգությունը» ներկայացնող Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթով` անդրադառնալով ԵՄ-ի եւ նրա արեւելյան գործընկերների միջեւ անվտանգության եւ արդյունավետ կառավարման հարթություններում համագործակցության ամրապնդմանը, Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական մարտահրավերներին:
Առկա լարված իրավիճակի հենքին Հովհաննիսյանը կոչ է արել ավելի ողջամիտ, անաչառ եւ իրավունքի վրա խարսխված եվրոպական մոտեցում ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հակամարտության կարգավորման նկատմամբ եւ ընդգծեց խնդրի խաղաղ ու արդարացի լուծման անհրաժեշտությունը, որը հիմնված կլինի Արցախի ինքնորոշման, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ միջազգային ճանաչման հայեցակարգի վրա:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ