Արդյո՞ք հանային հեռուստատեսությունն ապահովում է քաղաքական բազմակարծություն. Սամսոնյան
«Մենք խոսում ենք ոչ թե իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների հավասարության մասին, այլ խոսում ենք կարծիքների բազմազանության մասին»,- խորհրդարանում ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Տիգրան Հակոբյանը՝ պատասխանելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին։
Հիշեցնենք, որ ԱԺ նախորդ հերթական նիստը ընդհատվել էր Տիգրան Հակոբյանին հարցեր ուղղելու փուլում։ Նա ներկայացնում էր հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը։
Պատգամավորը նշել էր՝ Հանրային հեռուստատեսությամբ կա քաղաքական բնույթի մի հաղորդում, որտեղ իշխանական թևի ներկայացուցիչները եղել են 42 անգամ, իսկ ընդդիմության ներկայացուցիչները՝ 4-5 անգամ. «Արդյո՞ք այս հարաբերակցությունն ապահովում է քաղաքական բազմակարծությունը, և երկրորդ՝ եղել են լուրեր, ռեպորտաժներ, որտեղ հակառակ կողմի կարծիքը չի եղել»։
Ըստ Տ. Հակոբյանի, որևէ երկրում չկա օրենք, որ հանրային հեռուստատեսության հաղորդումներում ընդդիմության և իշխանության ներկայացուցիչները պետք է հավասար մասնակցություն ունենան։ Նրա խոսքով, անգամ մի ֆրակցիայի ներկայացուցիչներից յուրաքանչյուրը, օրինակ՝ երեխայի սեռական դաստիարակության մասին տարբեր կարծիք ունի։
«Հասարակական պրոբլեմները քննարկելիս կարևորը ոչ թե քաղաքական տարբեր ուժերի կարծիքներն են, այլ բազմակարծությունը։ Եվ մենք ելնում ենք օրենքից, որտեղ հանձնաժողովը հետևում է բազմազանությանը՝ ելնելով զուտ մեխանիկական տոկոսային վերաբերմունքից։ Եվ մենք իրավասու չենք ներքաշվել խմբագրական քաղաքականության մեջ»,- ասաց նա։
Անի Սամսոնյանն էլ արձագանքեց՝ նշելով, որ քաղաքական կարծիքի բազմազանությունն ապահովում են իշխանությունն ու ընդդիմությունը. «Քաղաքական ուժը ներկայացնում է նույն քաղաքական կարծիքը, և այս հարցում ես Ձեզ հետ համաձայն չեմ։ Հանրային հեռուստատեսությունը սնվում է հանրության միջոցներից, ուստի հանրությունն իրավունք ունի բազմազան կարծիքներ լսելու»։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ