Լրագրողներին լռեցնելու համար ոստիկանությանն օգտագործելն ի ցույց է դնում իշխանությունների անճարությունը
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը, անդրադառնալով ԱԱԾ շենքի մոտ ոստիկանների կողմից լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն, հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես, ասվում է․
«Գագիկ Ծառուկյանի` ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո, լրագրողներն՝ իրենց մասնագիտական աշխատանքը կատարելիս, բռնության են ենթարկվել ոստիկանների կողմից։ Այսպիսով՝ տապալվել է Գագիկ Ծառուկյանի մամուլի ասուլիսը և, փաստացի, լրագրողները չեն կարողացել անխոչընդոտ իրականացնել իրենց մասնագիտական գործունեությունը, իսկ հասարակությունը զրկվել է լիարժեք տեղեկատվություն ստանալու հնարավորությունից։ Բռնության արդյունքում տուժել են բազմաթիվ լրագրողներ, վնասվել է լրագրողների տեխնիկան։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում լրագրողներին չընկրկել ոստիկանական բռնությունների դեմ։ Լրագրողական համայնքն այս պահին պետք է միասնական լինի։ Իշխանությունը նման գործելաոճով՝ ոստիկաններին թույլ տալով լրագրողների վրա ճնշում գործադրել, փորձում է իշխանահաճո լրատվություն ձևավորել ու խոչընդոտում է խոսքի ազատությանը։ Ոստիկանության կողմից ուժի կիրառումը հակասում է իշխանության հռչակած սկզբունքներին։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը սատարում է լրատվական համայնքին։ Լրագրողների նկատմամբ կիրառված բռնության դեպքով դիմելու ենք միջազգային կառույցներին։ Հարցը բարձրացնելու ենք միջազգային իրավապաշտպան կառույցների հարթակում։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն այս ամենը որակում է որպես իշխանությունների անճարության դրսևորում և կոչ է անում հասարակությանը սատարել լրատվական համայնքին»։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ