Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Պլաստիկ բարձրակարգ վիրահատություններ Ֆրանսիայից տեղափոխված հայ մասնագետից

Բորիս Գեորգիի Միրզոյան. Ֆրանսիայում և Շվեյցարիայում հավաստագրված պլաստիկ վիրաբույժ: Նա 2015 թվականից համատեղել է պլաստիկ վիրաբուժական գործունեությունը Փարիզի Շանզելիզե կլինիկայում և Մոսկվայի «ԱՄ Մեդիցինա» (АО Медицина) կլինիկայում, որն ունի Joint Commission International (JCI) հավատարմագիր։ Այժմ բժիշկ Միրզոյանը տեղափոխվել է Հայաստան, ու աշխատում է նաև Երևանի «Նյու Մեդ» բժշկական կենտրոնում։ 

Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերականը /mednews.am/ բժշկի հետ զրուցել է պլաստիկ վիրաբուժության առանձնահատկությունների, միտումների ու նրա մոտ քսանամյա հարուստ մասնագիտական փորձի մասին:
-Բժիշկ Միրզոյան, Ֆրանսիայի պլաստիկ վիրաբույժի հավաստագիր ստանում են քչերը: Ի՞նչ ճանապարհ է պետք անցնել այդ հավաստագիրը ստանալու համար:
-Ֆրանսիայում պլաստիկ վիրաբուժության օրդինատուրայի բոլոր տեղերը պետպատվերով են, ու շատ քիչ թվով բժիշկներ են ընդունվում: Դրա համար է պետք է մի շարք քննություններ ու մրցույթներ հաղթահարել: Այստեղ ձգտում են պատրաստել սահմանափակ թվով, բայց բարձրակարգ մասնագետներ: Օրդինատուրայում սովորում են 5 տարի, այդ ամբողջ ընթացքում ակտիվ պրակտիկա անցնում Ֆրանսիայի համալսարանական կլինիկաների պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության բաժանմունքներում: Ի դեպ ապագա պլաստիկ վիրաբույժները պարտադիր պետք է անցնեն նաև ընդհանուր վիրաբուժական պրակտիկա: Իմ ընդհանուր վիրաբուժական պրակտիկան ես անցել եմ Շվեյցարիայում: Այս բազմակողմանի ու երկարատև ուսուցումն օգնում է ապագա պլաստիկ վիրաբույժներին ավելի շատ մասնագետների հետ աշխատել, ծանոթանալ տարբեր վիրաբուժական մեթոդների և ուղղությունների հետ, հմտանալ ու զարգացնել կարողությունները: Օրդինատուրայից հետո 3 տարի էլ աշխատում ենք համալսարանական կլինիկաներում պրոֆեսորների հսկողությամբ, ու միայն բազայում գրանցված վիրահատությունների համապատասխան քանակ ունենալուց հետո ստանում պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբույժի հավաստագիրը:
-Հայաստանում կարծես թե այդ հստակ տարբերակումը չկա՝ պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբույժ: Ինչու՞ է առանձին շեշտվում պլաստիկան ու էսթետիկան, ո՞րն է այդ միջամտությունների տարբերությունը:
- Ճիշտ է՝ այստեղ այդպես չեն առանձնացնում, բայց Ֆրանսիայում դրանք ունեն հստակ տարբերակում ևւ ցուցումներ. վերականգնողական միջամտությունները կատարվում են անհրաժեշտությունից ելնելով, պլաստիկ վիրահատությունները կյանքի որակը բարելավելու համար, իսկ էսթետիկը՝ գեղեցկանալու համար: Էսթետիկ միջամտության դեպքում պացիենտը չունի առողջական որևէ խնդիր․ պարզապես ցանկանում է որոշ շտկումներ կատարել իր արտաքինում՝ ավելի հմայիչ երևալու համար։ Օրինակ՝ ձգել դեմքը, շտկել կոպերը, մեծացնել կուրծքը։ Իսկ պլաստիկ վիրահատության դիմող անձը ձգտում է ազատվել իրեն անհանգստացնող, անհարմարություն առաջացնող, առողջությանը հաճախ վնասող արտաքին խնդրից և բարելավել իր կյանքի որակը։ Օրինակ՝ կրծքի գերաճի՝ հիպերտրոֆիայի դեպքում պլաստիկ վիրահատությամբ օգնում ենք կնոջն ազատվել ավելորդ ծանրությունից, որը ճնշում ու վնասում է ողնաշարը, թույլ չի տալիս զբաղվել սպորտով, ավելի ակտիվ կյանք վարել կամ ընտրել հարմար չափսի զգեստ։ Կամ օրինակ թուլացած, կախված փորի պատճառով հաճախ, հիմնականում ամռանը, կարող է առաջանալ շփաբորբ, կամ սնկային հիվանդություններ։ Փաստորեն ունենում ենք արտաքին էսթետիկ խնդիր, որը նաև անհանգստացնում է մարդուն, իջեցնում կյանքի որակը, երբեմն առողջական խնդիրների պատճառ դառնում։ Եվ պլաստիկ վիրահատությունը նրանց օգնում է ազատվել առօրյա կյանքի այդ անհարմարություններից ու զգալիորեն բարելավել կյանքի որակը։ Դե իսկ վերականգնողական վիրահատությունները հիմնականում կատարվում են կրծքագեղձի քաղցկեղից հետո, երբ կուրծք ենք ձևավորում: Պետք է ասեմ, որ Ֆրանսիայում պլաստիկ և վերականգնողական վիրահատությունների մեծ մասն իրականացվում է պետպատվերի շրջանակում, ինչի արդյունքում մեծ է նաև կատարվող միջամտությունների քանակը, և մեծ քանակով վիրահատություններ անող վիրաբույժները, որոնք նաև լուրջ ուսում են ստացել հայտնի կլինիկաներում, գնալով ավելի են կատարելագործվում: Հենց դա է պատճառը, որ Ֆրանիսան համարվում է պլաստիկ վիրաբուժության առաջատար երկրներից մեկը:
-Ի՞նչ միջամտություններ եք իրականացնում Դուք, և որոնք են առավել մեծ պահանջարկ վայելում:
- Կատարում եմ պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ բոլոր միջամտությունները. ճակատի, հոնքերի, կոպերի, դեմքի միջին և ստորին հատվածների ձգումներ, ռինոպլաստիկա, օտոպլաստիկա, կրծքագեղձի մեծացում, փոքրացում, ձգում, աբդոմինոպլաստիկա, բոդի լիֆթինգ, լիպոսակցիա, ազդրերի ձգում, բազուկների ձգում, կրծքագեղձի ռեկոսնտրուկցիա և այլն: Հայաստանում,իհարկե, ամենից հաճախ կատարում եմ ռինոպլաստիկա, Ֆրանսիայում առաջին տեղում, որքան էլ զարմանալի թվա, կրծքագեղձերի փոքրացումն են ու ձգումն էր առաջին տեղում, որովհետև այնտեղ կանայք ձգտում են դինամիկ, ազատ, ակտիվ սպորտային կյանքի, իսկ Ռուսաստանում, որտեղ ևս աշխատել եմ, հակառակը՝ կրծքագեղձի մեծացումներն են ամենից հաճախ կատարվում:

- Այսինքն Ձեզ կարող են դիմել պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ ցանկացած խնդրով: Իսկ վիրահատության և պացիենտի նախապատրաստությունն ինչպե՞ս է կատարվում, և պատահո՞ւմ է, որ այդ փուլում պացիենտը հրաժարվի վիրահատությունից:
- Այո՛, պատահում է: Պետք է անպայման լինի վիրահատության ցուցում։ Եթե դիմել է մեկը, ում հոնքերն արդեն իսկ բարձր են, մենք չենք բարձրացնի։ Ես առաջնորդվում եմ մեկ սկզբունքով՝ պարգևել գեղեցկություն, չխաթարել դիմագծերի բնականությունն ու ներդաշնակությունը։ Բացի այդ էսթետիկ միջամտությունների դեպքում առաջին հանդիպումից հետո Ֆրանսիայում 15 օր մտորելու ժամանակ ենք տալիս. կարող է պատահել, որ մարդն այդ որոշումը կայացրել է տաք գլխով, ինչ-որ գործոնի ազդեցությամբ, ու այդ ընթացքում հնարավոր է՝ մտափոխվի:Երբեմն նաև մարդիկ չափազանց մեծ հույսեր ու իրականությունից հեռու ակնկալիքներ են կապում այս վիրահատությունների հետ, պատրանքներ ստեղծում, երազում նմանվել ինչ-որ մեկին: Այս դեպքում, եթե զգում ենք, որ կա անհրաժեշտություն,որ պացիենտի հետ խորհրդատվություն անցկացնի նաև հոգեբանը, համագործակցում ենք Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հետ: Մեր խնդիրն է՝ միջամտության արդյունքում մենք ոչ միայն բարելավել մարդու արտաքինը, այլև լուսավորել նրա ներաշխարհը: Վիրահատությունից հետո մարդն ակնհայտորեն փոխվում է, դառնում ավելի պայծառ, դրական և ուրախ:
-Ինչո՞վ է պայմանավորված պլաստիկ ու էսթետիկ վիրաբուժության այս բուռն զարգացումը և ինչպե՞ս չսխալվել վիրաբույժի ընտրության հարցում:
- Այս բումը դեռ երկար շարունակվի, որովհետև գեղեցիկ խնամված արտաքինը թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար ինչ-որ տեղ դարձել է հաջողության ցուցիչ: Մարդիկ ուզում են ավելի երիտասարդ երևալ, ապրել դինամիկ կյանքով, մրցունակ լինել երիտասարդ սերնդի հետ, ունենալ կյանքի ավելի բարձր որակ: Պլաստիկ և էսթետիկ վիրաբուժությունը նրանց ընձեռնում է այդ հնարավորությունը: Ինչ վերաբերում է չսխալվելուն, պետք է ուշադրություն դարձնել մի քանի հանգամանքների. բժիշկը պետք է կրթական լուրջ բազա ունենա, մասնագիտացած լինի առաջատար բժշկական կլինիկաներում, որտեղ կատարվում են մեծ քանակությամբ պլաստիկ միջամտություններ։ Բժիշկը պետք է հարուստ փորձ ունենա, կատարված հաջող վիրահատությունների նշանակալի բազա։ Դա օգնում է վիրահատության ընթացքում ծագած բարդությունները լուծել օպերատիվ ու արդյունավետ կերպով։ Բարդություններ չեն ունենում միայն չվիրահատող բժիշկները, վիրահատող փորձառու բժիշկները գիտեն դրանց լուծման լավագույն ուղիներն ու բարդությունները կանխելու տարբերակները։ Պացիենտը բժշկին ընտրելիս պետք է ուշադրություն դարձնի բժշկի անձնական հատկանիշներին, հասկանա, որքանով է նա ազնիվ, որքանով է հետևում հակացուցումներին, և ի՞նչն է առավել կարևորում պացիենտին ճիշտ խորհրդատվություն տրամադրելը և օպտիմալ լուծում գտնելը, թե՞ զուտ վիրահատություն կատարելը: Բժշկի աշխատանքում ամենակարևորը պացիենտների առողջության պահպանումն է, անվտանգության ապահովումը։