Էրիկ Գրիգորյանն աշխատանքից ազատվելիս մեկ ամսվա համար ստացել է մոտ 6 միլիոն ՀՀ դրամ աշխատավարձ
Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանն աշխատանքից ազատվելիս վերջնահաշվարկի արդյունքում 2020 թվականի մայիս ամսին ստացել է 6 միլիոն 60 հազար ՀՀ դրամ աշխատավարձ: Այս մասին ի պատասխան Analitik.am-ի հարցմանը հայտնեցին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից:
Մարտ ամսին Էրիկ Գրիգորյանի աշխատավարձը կազմել է մոտ 603 000 ՀՀ դրամ, ստացել է նաև պարգևավճար՝ մոտ 910 000 ՀՀ դրամի չափով: Ապրիլ ամսին Էրիկ Գրիգորյանը ստացել է մոտ 589 000 ՀՀ դրամ աշխատավարձ, պարգևավճար չի ստացել:
Շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալը մայիս ամսին ստացել է մոտ 502 000 ՀՀ դրամ աշխատավարձ և մոտ 587 000 ՀՀ դրամ պարգևավճար:
Նախարարի տեղակալները մարտ ամսին ստացել են մոտ 427 000 ՀՀ դրամ աշխատավարձ և մոտ 648 000 ՀՀ դրամ պարգևավճար: Ապրիլ ամսին ստացել են մոտ 413 000 ՀՀ դրամ աշխատավարձ, պարգևավճար չեն ստացել, մայիսին՝ մոտ 427 000 ՀՀ դրամ աշխատավարձ և մոտ 648 000 ՀՀ դրամ պարգևավճար:
Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցները 2020 թվականի մարտ ամսին ստացել են մոտ 36 միլիոն ՀՀ դրամ աշխատավարձ և մոտ 11 միլիոն ՀՀ դրամ պարգևավճար, ապրիլ ամսին՝ մոտ 36 միլիոն ՀՀ դրամ աշխատավարձ, պարգևավճար չեն ստացել, մայիս ամսին՝ մոտ 36 միլիոն ՀՀ դրամ աշխատավարձ և մոտ 10 միլիոն ՀՀ դրամ պարգևավճար:
Նշենք, որ Էրիկ Գրիգորյանը հայտնի սորոսական Մարիաննա Գրիգորյանի եղբայրն է: Մարիաննա Գրիգորյանի Medialab.am կայքը պարբերաբար անդրադառնում և քննադատում է կոռուպցիան:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ