ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացուն ԱԱԾ-ն հայտնաբերել է 2 ամիս անց
Թուրքիայի քաղաքացի Իբրահամ Քարադաշիի կողմից ապօրինի ՀՀ պետական սահմանը հատելու գործով նախաքննության ավարտ է հայտարարվել:
Ըստ Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության՝ Քարադաշին ՀՀ պետական սահմանը հատել է այս տարվա փետրվարին: Նա դեռեւս չպարզված հանգամանքներում Վրաստանի տարածքով ապօրինի մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն: Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Թուրքիայի քաղաքացուն հայտնաբերել են միայն ապրիլի 19-ին մայրաքաղաքի Չարենցի փողոցում:
Իբրահամ Քարադաշիին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորված է:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախ...
Լիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներ