Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Ես սա բառի բուն իմաստով սաբոտաժ եմ համարում․ պատասխան եմ ստանալու բոլորիցդ․ Արթուր Մեսչյան

Պատմամշակութային հուշարձանների ցանկից որոշ շինությունների դեռ ձեռք չեն տվել, բայց բերում են անմխիթար վիճակի, որպեսզի հետո ասեն՝ կներեք, այնտեղ առնետանոց էր։ Դա հայտնի ձեռագիր է՝ շենքը հասցնում են վատ վիճակի, որ բնակիչներին ասեն՝ հիմա կբարեկարգենք։ Այս մասին Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի և Մշակույթի, կրթության ու սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը։ Նա վստահ չէ, որ Երևանի հուշարձան-շենքերը լինեն պատշաճ պաշտպանված։

«Շատ լավ հասկանում եմ, թե որտեղ է թաղված շան գլուխը, և ուզում եմ հասկանալ՝ էլ ո՞ր շենքն ենք մենք վաղը կորցնելու, թե՞ ի վերջո ցուցակը վերանայվելու է, սեփականատերերը, որոնք ձեռք են բերել պատմական կամ ճարտարապետական շինություններ, որևէ կերպ պատասխանատվության են ենթարկվելու՝ այդ շենքերը բարձիթողի վիճակի հասցնելու համար»,- հարցրել է «Իմ քայլը» խմբակցության անդամը, նաեւ հետաքրքրվել, արդյո՞ք նոր կառավարությունը շարունակում է հին, արատավոր, կոռուպցիոն մեթոդներով կազմված ցանկերով առաջնորդվել, թե՞ աշխատում է, որ մասնագետները բազմակողմանի ուսումնասիրեն այդ շենքերը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը խնդրել է իրեն էլ փոխանցել այդ ցանկը․

«Վստահ եմ, տիկին Թուխիկյանը պատրաստ է վերանայելու այդ ցանկը, եւ, կարծում եմ, ընդհանուր Երեւանի մասին եք ասում, ոչ միայն Ֆիրդուսի թաղամասի։ Ես լիովին համաձայն եմ ձեզ հետ։ Վստահ եմ, որ ԿԳՄՍ նախարարությունը կվերանայի, եւ ցանկը կլրամշակվի։ Ինչ վերաբեում է Ֆրդուսի թաղամասին, ես ուզում եմ ասել, որ ոչ, նույն ձեւով չենք գնում եւ չենք ուզում գնալ, բայց ասեմ, որ ահագին շենքեր արդեն քանդվել էին մինչեւ 2018 թվականի մայիսը։ Ես առաջին օրից մինչեւ վերջինը մասնակցել եմ Աֆրիկյան շենքերի քանդման դեմ, հակառակ, որ Երեւանում չեմ ծնվել, ինձ երեւանցի եմ զգում, եւ կիսում եմ ձեր ցավը։ Ինչու ասացի ոչ, նույն ճանապարհով չենք գնում, որովհետեւ, փաստացի Ֆիրդուսի 80-ի շուրջ բանակցում ենք, եւ 90 տոկոսով վստահ ենք, որ ծրագրից դուրս է բերվելու։ Տիգրան Մեծի շենքերը ծրագրից դուրս բերվեցին, գերակա շահից հանվելու են, որովհետեւ ծիծաղելի է հուշարձան-շենքը գերակա շահ ճանաչելը, այսինքն, ուղղակի անտրամաբանակ է։ Եվ ուզում եմ իմանալ, Ֆիրդուսիում նմանատիպ այլ շենքեր կա՞ն, թե՞ ոչ, խնդրահարույց շենքեր, չասեմ հուշարձան կամ ոչ հուշարձան, արժեք ներկայացնող շենք, քարեր։ Կարող եմ ասել նաեւ, դժբախտաբար, եթե Ֆիրդուսի 80-ը հանենք դուրս, եւ Թուֆենկյանի կողքի շենքը նաեւ, Հանրապետություն փողոցի վրա, որ էլի պահպանվելու է։ Կարծեմ էլ շենքեր չկան։ Շատ ներդրողներ հեղափոխությունից հետո են հայտնվել եւ որոշել են այս ծրագրով ներդրում անել, հենց մեզ վստահելով։ Ներդորղները օլիգարխ չեն։ Այսինքն կան նորմալ ներդրողներ։ Մենք չենք գնում նախկինների, այդ բառը չեմ սիրում, ճանապարհով»:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ հանձնախումբ է ստեղծվելու, այնպիսի փաստաթուղթ են ստեղծելու, որը զերծ կլինի կոռուպցիոն ռիսկերից և ընդունելի բոլոր կողմերի համար։

ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը նշել է, որ մինչև հիմա պահպանման պարտավորագիր չի ստորագրվել սեփականատիրոջ, վարձակալի հետ՝ հուշարձան շենքերի դեպքում։

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը տարակուսել է եւ հարցրել, թե ինչ կապ ունի քաղաքապետարանը հուշաձանների ցանկի հետ․

«Շատ զարմանալու հարց եմ տալու․ տղերք, մենք հիմա Ֆիրդուսին կառուցապատելո՞ւ ենք, թե՞ ոչ։ Ինչ ասես լսեցի, նույնիսկ, որ քաղաքապետարանը մեղավոր է հուշարձանի ցանկը կազմելու հարցում։ Ի՞նչ կապ ունենք մենք դրա հետ ընդհանրապես։ Ամենակարևորը, ուզում ենք հասկանալ, ստրատեգիական առումով, ի վերջո, Ֆիրդուսի նախագիծը մենք պետք է առա՞ջ տանենք, թե՞ երկրորդ շինհրապարակը պետք է ունենանք ։ Խոսում եք Կոնդի մասին․ի՞նչ Կոնդ․ այսպիսի վերաբերմունքով, մակարդակով մենք պատրաստ ենք մոտենալ Կոնդի՞ն, դուք ձեզ ձե՞ռ եք առել։ Կոնդը ամենաբարդ նախագծերից մեկն է։ Եթե չենք կարողանում հասկանալ, թե Ֆիրդուսին ինչ ենք անելու, Կոնդին ո՞նց ենք մոտենալու։ Այդ 6 լոտի սեփականատերերը մեզ դատի են տալու եւ ջնջելու են բառի բուն իմաստով, որովհետև արդեն ահռելի ծախսեր են արել, դրան ո՞վ է պատասխան տալու։ Ո՞վ է մեղավոր, որ նախկինում արած կոնցեպտի վրա լոտեր են բաժանել, և կառուցապատողն այդ լոտերը գնել է, արդեն նախագծեր պատվիրել և ճարտարապետներին կանխավճար է տվել։ Ո՞վ է փակելու այդ գումարները։ Բացի այդ, ասում են սա բիզնես չի, քաղաքականություն է։ Բիզնեսն ու քաղաքաշինությունը նույն բանն են։ Եկեք բոլորս հանգստանանք ու հասկանանք՝ ի վերջո, Ֆիրդուսին կառուցելո՞ւ ենք, թե՞ ոչ։ Եթե կառուցելու ենք, ապա ինչպե՞ս։ Այն կոնցեպտի հիման վրա, որ մշակվելու, բաժանվելու է լոտերի, և արվում են նախագծեր, թե՞ կասեցնում ենք աշխատանքը գրեթե երկու տարով, մտնում ենք դատական այս խնդիրների մեջ, նորից փաթեթ ենք կազմում, մտնում ենք մրցույթի մեջ ու 3-4 տարի հետո շինարարություն սկսում։ Տղերք, սա սաբոտաժ չի՞։ Ես սա բառի բուն իմաստով սաբոտաժ եմ համարում։ 10 հազար հոգի շինարար եւ 250 միլիոն դոլարի ներդրում, 10 հազար հոգի տուն է պահելու, 3 տարին քիչ ժամկետ է՞, եւ ասում են դա երկարատև ծրագիր չի։ 3 տարին երկարատեւ չի՞։ Շինարարությունն էլ որպես տնտեսության լոկոմոտիվ, չարժի՞, որ ուշքի գա։ Որպես գլխավոր ճարտարապետ՝ պատասխան եմ ստանալու բոլորիցդ։ Ես ուզում եմ իմանալ՝ կառուցելու ենք, թե՞ ոչ»։

Վարագ Սիսեռյանը պատասխանել է, որ ծրագիրն իրականացվելու է՝ խնդիրներին լուծում տալով։