Ալեն Սիմոնյանը բնակարան է գնել, կինն էլ՝ ավտոմեքենա
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ու իր կինը՝ Մարիամ Մարգարյանը, 2019 թվականին առուվաճառքի առումով բավական ակտիվ են եղել։ Ալեն Սիմոնյանը 2019 թվականին 125 մլն դրամով վաճառել է Կենտրոնում գտնվող իր բնակարանը և 114 մլն դրամով գնել մեկ այլ բնակարան՝ կրկին Կենտրոն վարչական շրջանում։
Չնայած նա ավտոմեքենա չի գնել, սակայն ունի 2012 թվականի արտադրության RANGE ROVER մակնիշի ավտոմեքենա։ Դրա փոխարեն նրա կինն է ավտոմեքենա գնել։ Խոսքը 2012 թվականի արտադրության HYUNDAI մակնիշի ավտոմեքենայի մասին է, որը նա գնել է 7 մլն դրամով։
Ալեն Սիմոնյանը բանկում ունեցել է 1 մլն 794 հազար դրամ, առձեռն՝ 9 մլն դրամ և 3400 դոլար։ Պատգամավորի եկամուտները գոյացել են 12 մլն դրամ՝ աշխատավարձից, 998 հազար դրամ՝ ՊԵԿ-ից, 25 մլն դրամ՝ բանկից։ Իսկ կինը բանկում ունեցել է 8 հազար դրամ, կանխիկ՝ 6 մլն դրամ և 19 հազար դոլար։ Նա ՄեդիաՆյուզ ՍՊԸ-ից որպես աշխատավարձ ստացել է 1 մլն 560 հազար դրամ և 398 հազար դրամ որպես փոխառություն։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ