Արտակարգ դեպք՝ Երևանում գործող «Ծղոտներ» հյուրանոցային համալիրում. կան բերման ենթարկվածներ
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 10-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 06:30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Զավարյան փողոցի 91 հասցեում գործող «Ծղոտներ» հյուրանոցային համալիրում ծեծկռտուք է տեղի ունենում:
Ոստիկանները պարզել են, որ Երևանի բնակիչներ, 28-ամյա Վահագն Ս.-ն և 23-ամյա Գուրգեն Պ.-ն նշված հյուրանոցային համալիրում չեն կարողացե վճարել հաշիվը և ցանկացել են հեռանալ, սակայն անվտանգության աշխատակից, Երևանի բնակիչ, 31-ամյա Սարգիս Ա.-ն փորձել է կանխել նրանց հեռանալը, որի ժամանակ կոտրել է Վահագն Ս.-ին պատկանող ավտոմեքենայի հետևի աջ ապակին, որից հետո Սարգիս Ա.-ն Վահագն Ս.-ին ապօրինի ազատությունից զրկել է, պահել հյուրանոցային համալիրում, որի ժամանկ էլ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:
Ոստիկանները Սարգիս Ա.-ին և Գուրգեն Պ.-ին հրավիրել են ոստիկանության կենտրոնական բաժին:
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ