Ինչպե՞ս է շոգն ազդում սրտանոթային համակարգի վրա
Ցուրտ եղանակը չափազանց վտանգավոր է սրտանոթային հիվանդություններով տառապող մարդկանց համար. անոթների նեղացման հետեւանքով նրանք կարող են բախվել մի շարք խնդիրների եւ բարդությունների: Սակայն շոգը եւս առողջության համար մի շարք վտանգներ է պարունակում:
Սրտաբան Գայանե Աղաբաբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ շոգը հաճախ հանգեցնում է զարկերակային ճնշման անկման. շոգի պատճառով ճնշումը հաճախ ընկնում է, որը կարող է գլխապտույտների եւ նույնիսկ ուշաթափության պատճառ դառնալ, հատկապես հիպերտոնիկների դեպքում, որոնց օրգանիզմը բարձր ճնշմանը «վարժվել» է:
Հիպերտոնիկներին, որպես կանոն, խորհուրդ է տրվում կանոնավորապես դեղերն ընդունել, այլ ոչ թե միայն այն ժամանակ, երբ ճնշումը բարձրանում է: Շոգին, սակայն, այս կանոնում կարող են բացառություններ արվել. ամռանը հիպերտոնիկներին խորհուրդ է տրվում դեղն ընդունելուց առաջ ճնշումը չափել` եթե այն ցածր է, կարելի դեղի ընդունումը բաց թողնել: Անկախ ամեն ինչից` հիպերտոնիկներին խորհուրդ է տրվում ամառային եւ ձմեռային ամիսներին ճնշմանը ուշադիր հետեւել:
Մասնագետներից շատերը պնդում են, որ սաստիկ շոգին սրտանոթային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց մոտ սրտի կծկումների հաճախականությունը մեծանում է, ծայրամասային անոթները լայնանում են, ոտքերն այտուցվում:
Դրանից բացի, շոգին մեծանում է թրոմբների առաջացման հավանականությունը: Ջերմաստիճանի մինչեւ 30°С մեծացման դեպքում քրտնարտադրությունը 4-5 անգամ մեծանում է: Եթե շոգին մարդը ֆիզիկական աշխատանքով է զբաղվում, ապա քրտնարտադրությունն էլ ավելի է մեծանում: Արդյունքում` եթե օրգանիզմը բավարար քանակով հեղուկ չի ստանում, այն արագ ջրազրկվում է, իսկ արյունը խտանում է: Հենց այս պատճառով շոգին խորհուրդ է տրվում որքան հնարավոր է ջուր շատ խմել, այն կօգնի ջրազրկումից խուսափելուն: Խորհուրդ է տրվում զգուշություն պահպանել միայն մի շարք հիվանդություններով (այդ թվում` ծանր սրտային անբավարարությամբ եւ հիպերտոնիայով) տառապող մարդկանց, որոնց ջրի առատությունը հակացուցված է:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...