Բժշկական սորտավորման գործընթացը եղել է հենց սկզբից. Արսեն Թորոսյան
Մեր գործողությունները պետք է ինտենսիվորեն շարունակվեն հենց կորոնավիրուսով վարակվածների թվերի զսպման ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Կարծում եմ՝ դեռ վաղ է խոսել անկման մասին, այո, մենք օրեր ենք ունեցել, որ 700 դեպք ենք ունեցել, սակայն այսօր էլ 612 նոր դեպք ունենք, ինչը ցածր թիվ չէ մեր նման երկրի համար եւ մեր նման հզորություններ ունեցող երկրի համար։ Մեր գործողությունները պետք է ինտենսիվորեն շարունակվեն հենց թվերի զսպման ուղղությամբ։ Օրինակ՝ 15 հազար դեպքի մենք պետք է հասած լինեինք ամսի 9-ին, բայց հասել ենք ամսի 12-ին, ինչը լավ է։ Մենք հզորությունները զարգացնելուն զուգընթաց պետք է ծանր ու ծայրահեղ ծանր անձանց թվին պետք է ուշադրություն դարձնենք։ Մենք կկարողանանք նոր ռեանիմացիոն մահճակալներ բացելուց եւս 100 կամ 150 ծայրահեղ ծանր դեպք սպասարկել, բայց ծայրահեղ ծանրի մահացության դեպքերը շատ մեծ են։ Հետեւաբար, մեծ թվերը բերում են մեծ թվով մահացության»,- ասաց նախարարը։
Հարցին՝ արդյոք այս ընթացքում արդեն իրականացվո՞ւմ է բժշկական սորտավորում, Թորոսյանն ասաց. «Բժշկական սորտավորումը օգտագործվում է միշտ եւ օգտագործվելու է, այլ կերպ կոչվում է տրիաժ, որը հենց սկզբից էլ իրականացվել է։ Երբ պացիենտի վիճակի գնահատականից հետո որոշվում է, թե ինչ բուժօգնություն պետք է իրեն ցուցաբերվի։ Հիմա տրիաժի սկզբունքներն այնպիսին են, որ թեթեւ եւ միջին ծանրության դեպքերը բուժում ստանալու են տանը, դուրս են գրվելու նաեւ ծանրության աստիճանի թեթեւացումից հետո»։
Լրագրողի դիտարկմանը, որ համայնքներում ավելի թույլ է հսկողությունը, Թորոսյանն ասաց. «Պոլիկլինիկաները հիմնականում համայնքային ենթակայության են եւ պետք է ուժեղացնեն պոլիկլինիկական համակարգը»։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ