Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում Անգնահատելի է Նիկոլայ Ծատուրյանի դերն ու վաստակը Հայաստանի մշակութային կյանքում, հայ թատրոնի նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործում․ վարչապետ ՄԻՊ թեժ գիծը 4 ամսում սպասարկել է 5810 հեռախոսազանգ Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացած ասիական հանցավոր խմբի գործունեություն Միջոցառում՝ Անվտանգ և ապահով կրթության տարվա շրջանակում Մարդու իրավունքների նոր պաշտպան Ռուսաստանում Կապի թանգարանն այս տարի ևս միանում է թանգարանային տոներին Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորեն կուղարկվի Նրանք պետք է համաձայնության գան. Դոնալդ Թրամփ Ռուսաստանը հարվածել է Կիևին. կան բազմաթիվ զոհեր և ավերածություններ Հայաստանը մեկ շաբաթով կդառնա ռազմական սպորտի համաշխարհային կենտրոն Սպասվում են կարճատեւ տեղումներ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ումԱնգնահատելի է Նիկոլայ Ծատուրյանի դերն ու վաստակը Հայաստանի մշակութային կյանքում, հայ թատրոնի նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործում․ վարչապետՄԻՊ թեժ գիծը 4 ամսում սպասարկել է 5810 հեռախոսազանգԿասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացած ասիական հանցավոր խմբի գործունեություն Միջոցառում՝ Անվտանգ և ապահով կրթության տարվա շրջանակումՄարդու իրավունքների նոր պաշտպան ՌուսաստանումԿապի թանգարանն այս տարի ևս միանում է թանգարանային տոներինԱդրբեջանի տարածքով Հայաստան ցորեն կուղարկվի Նրանք պետք է համաձայնության գան. Դոնալդ ԹրամփՌուսաստանը հարվածել է Կիևին. կան բազմաթիվ զոհեր և ավերածություններՀայաստանը մեկ շաբաթով կդառնա ռազմական սպորտի համաշխարհային կենտրոնՍպասվում են կարճատեւ տեղումներԹրամփն ու Ծինպինը Թայվանի թեման չեն քննարկել. ԱՄՆ դիրքորոշումն անփոփոխ է. ՌուբիոՌուսական ФСБ-ի նախկին գնդապետը երկրից փախել է կովի կաշվի մեջ թաքնվելով. The TelegraphՎերապատրաստման դասընթացի հրավեր` սփյուռքի հայկական կրթօջախներում դասավանդողների համարՀորմուզի նեղուցը բաց է Իրանի ռազմածովային ուժերի հետ գործակցող բոլոր առևտրային նավերի անցման համար. ԱրաղչիՎաղարշապատի ոստիկանները բացահայտել են խուլիգանության դեպքըՀայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչըԳյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր, կենտրոնի 15 սան ԲԿ է տեղափոխվել․ ՀՎԿԱԿԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչելՊեկինում ավարտվել են Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի բանակցություններըՖեյսբուքում թշնամանք հրահրելու և քարոզելու հայտարարություններ կատարած անձը ձերբակալվել էՍև և գունավոր մետաղների արտահանման գործընթացը կկանոնակարգվի Հայ խաղաղապահները Կանզասի Ազգային գվարդիայի ներկայացուցիչների հետ համատեղ մասնակցել են երկկողմանի միջոցառմանըՀայաստանում որևէ քաղաք, գյուղ ու համայնք, որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկինԿյանքից հեռացել է ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը ԵՄ-ն ավարտում է Ուկրաինայի համար 6 մլրդ եվրոյի աջակցության փաթեթի նախապատրաստումըՕտարերկրացիների աշխատանքային իրավունքները՝ Պաշտպանի ուշադրության կենտրոնումԻսրայելական ուժերի թիրախավորման հետևանքով Լիբանանում զոհեր կանՔննարկվել են կրիտիկական հանքանյութերի և մետաղների արդյունահանման, մշակման ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հնարավորություններըԴեսպան Հակոբյանն ընդունել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման աշխատանքներն իրականացնող ընկերության ղեկավարությանըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՆոան՝ Հայաստանի գավաթակիրՌոբերտ Լևանդովսկին հակված է Մերձավոր Արևելք տեղափոխվելունԻնչպես են Ինտերի ֆուտբոլիստները տոնել հաղթանակըESPN մարզական պարբերականը հրապարակել է ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության նոր աղյուսակըԱրսեն Հարությունյանը RAF լիգայում նորամուտը կնշի Օլիմպիական խաղերի չեմպիոնի դեմ գոտեմարտովԿենտրոն վարչական շրջանում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներՊոլիկլինիկայում վիրավորելու և սպառնալիքի դեպք․ անձը ձերբակալվել էՄուրինյուի հետ ոչ մի խնդիր չունեմ, պարզապես չեմ ցանկանում նրան տեսնել «Ռեալում»Ֆրանսիայի իշխանությունները 42-օրյա կարանտինային միջոցառումներ են սահմանել՝BRICS-ի նիստին Իրանի և ԱՄԷ-ի ներկայացուցիչները բախվել են իրարԶենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպքեր՝ Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՆիկոլ Փաշինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Սամվել ԿարապետյանիՀՀ-ն ժամանակավորապես կպարզեցնի վիզային ռեժիմը COP17 համաժողովի մասնակիցների համարՉեսար Օրբելյանի պալատի վերականգնման աշխատանքներն իրականացվում են նախագծի համաձայնՀամայնքային ոստիկանները ընտրակաշառք տալու դեպք են բացահայտելՀանդիսավոր արարողություն՝ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 34-րդ տարեդարձի կապակցությամբ2027-ին Երևանում տեղի կունենա կարատեի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությունըՆոր հուշագիր՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև
Հայաստան

Քրեական կամ իրավախախտումների վիճակագրություն․ հանցագործությունների աճ է գրանցվել. Երեւանը զիջում է «քրեական» դիրքերը

Համավարակային ու մեկուսացման ամիսների սոցիալ-հոգեբանական ազդեցությունը դեռ երկար կլինի հասարակակագիտական ուսումնասիրությունների կենտրոնում: Այս մասին իր հոդվածում նշել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի փորձագետ Արա Գալոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Որովհետեւ կատարվող գործընթացներն իսկապես աննախադեպ են (նկատե՞լ եք, որ մեր իշխանություններն է՛լ չեն օգտագործում աննախադեպ բառը): Իսկ հասարակական պրոցեսները իսկապես աննախադեպ են, մասամբ նաեւ անհասկանալի:

Տեսե՛ք, իրավախախտումների վիճակագրությունն արձանագրում է, որ անցած տարվա առողջ ապրիլին մեր երկրում արձանագրվել է «տրանսպորտային միջոցներ փախցնելու» 2 դեպք: Այս տարվա անառողջ` համավարակային ապրիլին արդեն 3 դեպք: Սույն փաստը բազում այլ իրավախախտումների տվյալների հետ անհավանական է թվում: Թեկուզ այն, որ 2019-ի հունվար-ապրիլին գրանցվել է 8 397 հանցագործություն: Իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում` 8 986: Չորս ամսվանից մեկուկես ամիսը արտակարգ վիճակի հետ է համընկնում:

Ուստի վիճակագրությունը հուշում-ճշտում է մտցնում` հանցագործությունների աճը գրանցվել է առաջին եռամսյակի հաշվին: Իսկ այս տարվա ապրիլին հանցագործությունների քանակը նախորդի համեմատ նվազել է մոտ 300-ով: Բայց ասվածից չի կարելի ենթադրել, որ արտակարգ դրության պարագային մենք խիստ օրինապաշտ վարքագիծ ենք դրսեւորել: Թեկուզ այն պատճառով, որ թե՛ 2019-ի, թե՛ 2020-ի ապրիլին 5-ական սպանություն է տեղի ունեցել երկրում: Իսկ այն, որ հրազենի ու ռազմամթերքի գործադրմամբ հանցագործությունների քանակը կրկնակի աճել է` հակառակն է ապացուցում: Դրանց թիվը 2019-ի ապրիլին 6 էր, 2020-ի ապրիլին՝ 12:

Բայց բուն վիճակագրությունը հակասական է: Տեսե՛ք, «ծանր» որակավորվող հանցագործությունների քանակն այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում աճել է (մոտ 700-ով): Բայց ապրիլը նախորդ ապրիլի համեմատ նվազել է (299 դեպք` 2019-ի 351-ի դիմաց): Հակասականության ու քրեական իմաստով ավելի ծանր իրավիճակ կարելի է համարել այն, որ 2020-ին «առանձնապես ծանր» որակվող հանցագործությունների թիվն աճել է 2019-ի առաջին չորս ամիսների եւ ապրիլը ապրիլի համեմատ: 2019-ի առանձնապես ծանր հանցագործությունների քանակը 83 է, իսկ 2020-ինը` 104: Ընդորում անցած տարվա ապրիլին կատարվել է 21 «առանձնապես ծանր» որակվող հանցագործություն, իսկ 2020-ին` 27:

Այն, որ իրավախախտումների վիճակագրությունը որոշակիորեն տրամաբանական ու հասկանալի է, կարելի է դիտարկել գողությունների քանակական համադրմամբ: 2019-ին արձանագրվել է 937 գողություն, իսկ 2020-ին 708 (229-ով պակաս): Դժվար չէ հասկանալ, որ սա (առաջին հերթին) արձանագրվել է բնակարանային գողությունների կտրուկ կրճատման հաշվին: Այս ապրիլին գրանցվել է 93 դեպք, նախկինի 152-ի դիմաց:

Պարզ ասած, հենց սա կարելի է համարել իշխանությունների ու ոստիկանության կողմից արտակարգ վիճակի նկատմամբ թույլ վերահսկողության արդյունք: Եթե ասվածը բավարար չհամարվեց, կարելի է հավելել եւս մեկ տվյալ: 2019-ի հունվար-ապրիլին «իշխանությունների ներկայացուցչի նկատմամբ բռնության գործողություն» որակվող հանցագործության 10 դեպք է արձանագրվել 2019-ին: Իսկ 2020-ի նույն ժամանակահատվածում՝ 20 դեպք: 2019-ի ապրիլին այս հանցատեսակի արձանագրված քանակը 4 է: Իսկ այս տարվա ապրիլին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ կրկնակիից ավելի են բռնության դեպքեր գրանցվել` 9: Արտակարգ դրությունը նպաստել է, որ «կաշառք ստանալու եւ կաշառքի միջնորդության» համար ավելի քիչ դեպքեր արձանագրվեն: 2019-ի ապրիլի 16-ի դիմաց՝ 2020-ի ապրիլին 14 դեպք:

Վերջում մեկ տվյալ` Երեւանը զիջում է «քրեական» դիրքերը: Նախորդ տարվա հունվար-ապրիլին մայրաքաղաքում էր արձանագրվել հանցագործությունների 52.1 տոկոսը: Իսկ այս տարի` 50.8:

Ահա մեր հունվար-ապրիլի իրավախախտումների պատկերը: