Կոմանդոսը՝ ԳՇ նորանշանակ պետի մասին
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակեց գեներալ- լեյտենանտ Օնիկ Գասպարյանին՝ պաշտոնանկ անելով Արտակ Դավթյանին, որը 2 օր առաջ, խախտելով արտակարգ դրության կանոնները, իրականացրել էր իր որդու հարսանիքը։ hraparak.am-ը կապվել է ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի հետ՝ հասկանալու համար, թե ինչ կարծիք ունի Օնիկ Գասպարյանի նշանակման վերաբերյալ․
«Ես Օնիկ Գասպարյանի մասին կարող եմ ասել, որ շատ հաջող նշանակում է, այդ մարդը մասնակցել է Արցախյան ազատամարտին, եղել է կռվի դաշտում, եղել է սպա, գեներալ։ Իր մարտական ուղին ցույց է տալիս, որ ինքն արժանի է այդ պաշտոնին։ Արտակ Դավթյանի վերաբերյալ ես չեմ կարող ասել, ես չեմ ճանաչում, դա ինձ չի հետաքրքրում»։
Կոմանդոսին հարցրինք՝ այս պարբերական փոփոխությունները, թեկուզ հենց բանակում, որքանո՞վ են, իր կարծիքով, նպաստում բանակի զարգացմանը:
«Ամեն մարդ իրավունք չունի բանակի մասին ասել՝ շուտ են փոխում կամ ուշ են փոխում, պետք է հասկանալ, որպեսզի խոսել դրա մասին։ Ես հասկանում եմ, որ Դուք լրագրող եք և ուզում եք մի ճշմարտություն բացահայտել, բայց այդ ճշմարտությունը կարող են այն մարդիկ ասել, որոնք մասնակցում են այդ գործընթացներին, գիտեն, այդ մարդկանց հետ աշխատել են։ Ես բանակից արդեն շատ հեռու եմ, ես հիմա ԴՕՍԱԱՖ-ում եմ, մասնագետներ եմ պատրաստում, սպայակազմի հետ կապ չունեմ։ Ես կարող եմ ասել միայն, որ Գասպարյանն այն գեներալն է, որն ունի բոլոր հնարավորությունները՝ շտաբը ղեկավարելու»։


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց