Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Արգիշտի Քյարամյանն ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվել է օրենքի խախտմամբ. Ռոբերտ Հայրապետյան

Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվելու օրինականության հարցի շուրջ իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն Analitik.am-ին ներկայացրեց իրավական հիմնավորումներ, որոնցից ենթադրվում է, որ Քյարամյանի նշանակումն անօրինական է:

Հայրապետյանի վերլուծականը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Երբ Արգիշտի Քյարամյանը նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում, լայն քննարկման առարկա դարձավ վերջինիս թեկնածության՝ օրենքի պահանջներին համապատասխանության հարցը։

Համաձայն «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումը զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը առնվազն 3 տարի զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում:

Նույն օրենքի 6.1-րդ մասի համաձայն նույն պաշտոնում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ոստիկանության, փրկարար ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների ծառայողներ, դատախազներ, քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք (այդ թվում՝ նշված մարմիններում և պաշտոններում նախկինում ծառայած կամ աշխատած անձինք), ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների պահեստազորի սպաներ, որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները:

Ըստ էության, Արգիշտի Քյարամյանն ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվել է հենց 6.1-րդ մասի հիմքով, քանի որ մինչ այդ պաշտոնի նշանակումը նա 12 ժամով նշանակվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։

Բայց այստեղ կա մի կարևոր բայց․ Օրենքի 19-րդ հոդվածն ԱԱԾ տնօրենի տեղակալի համար հստակ սահմանում է կոչում ունենալու պարտադիրության պահանջ, որն այս պարագայում գնդապետի կոչումն է։

Ոլորտը կարգավորող երկու տարբեր ենթաօրենսդրական ակտեր կան՝ պաշտոնների համապատասխանության և կոչումների համապատասխանության վերաբերյալ, որոնք սահմանում է ՀՀ կառավարությունը։

Այո՝ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնն, ըստ կառավարության որոշման, համապատասխան է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնին, սակայն Քյարամյանի՝ նախկինում ունեցած փոխգնդապետի կոչումն, ըստ կառավարության որոշման, հավասարազոր չէ ԱԱԾ-ում շնորհվող գնդապետի կոչմանն, ինչն, ըստ էության, անհնարին է դարձնում Քյարամյանին այդ պաշտոնում նշանակելու հանգամանքը։

Եթե Արգիշտի Քյարամյանը նշանակվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում, որպեսզի ձևական առումով հնարավոր դառնար վերջինիս ԱԱԾ տնօրենի տեղակալի նշանակման հանգամանքը, ապա Քյարամյանը Քննչական կոմիտեում պետք է ստանար այնպիսի կոչում, որը կառավարության որոշման իմաստով հավասարազոր կլիներ ԱԱԾ-ում շնորհվող գնդապետի կոչմանը։

Քյարամյանը Քննչական կոմիտեում նման կոչում չի ստացել։

Գնդապետի կոչում վերջինիս շնորհվել է միայն ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում պաշտոնավարման ընթացքում, ինչը ևս մեկ անգամ հիմնավորում է Քյարամյանի՝ նախկինում ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվելու համար պարտադիր համարվող կոչում չունենալու փաստը։

Մի կարևոր հանգամանք ևս՝ ցանկանում եմ շեշտադրել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը, որը սահմանում է կամայականության արգելքն, ինչը ենթադրում է, որ վարչական մարմիններին արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որևէ հիմք:

Եթե ուսումնասիրելու լինենք «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառելիության պրակտիկան, ապա կտեսնենք, որ գնդապետի կոչման պարտադիրության նորմը մեկնաբանվել է հստակ և որոշակի, և այդպիսի կոչման առկայությունը պարտադիր է եղել ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվելու համար։

Քյարամյանին կոչում շնորհելու պարտադիրության բացակայությունն օրենքի կամայական մեկնաբանության արդյունք է, ինչը խախտում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով վարչական մարմինների համար սահմանված կամայականության արգելքի սկզբունքը։

Կոչման պարտադիրության տրամաբանությունն ընկած է նաև ռազմականացված մարմիններում պաշտոնավարման իրավական տրամաբանության և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված սկզբունքների տրամաբանության հիմքում։

Վերոգրյալը փաստում է, որ Քյարամյանն ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվել է օրենքի խախտմամբ, ինչն էլ իր հերթին նշանակում է որ Քյարամյանը ներկայիս՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնը նույնպես զբաղեցնում է օրենքի խախտմամբ, քանի որ ի տարբերություն նախորդ նշանակման, այս նշանակման համար որպես պարտադիր պահանջ կիրառվել է նախկինում ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնելու չափանիշը։

Օրենսդրության պահանջը հետևյալն է․ օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակված անձը ենթակա է ազատման զբաղեցրած պաշտոնից, ինչն էլ, թերևս, այն ճիշտ քայլն է, որը պետք է իշխանությունն իրականացնի Արգիշտի Քյարամյանի նկատմամբ»: