Ճշտվում է Էրեբունիում հնչած կրակոցների զենքի մակնիշը
Երեւանի Էրեբունի վարչական շրջանում հունիսի 24-ին հնչած կրակոցի փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ քր .օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի /խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ/ հատկանիշով:
Այդ օրը, ժամը 23։20-ի սահմաններում, «կրծքավանդակի շրջանի եւ ձախ ուսահոդի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել Ազատամարտիկների 4-րդ նրբանցքի բնակիչ՝ 26-ամյա Վահան Գրիգորյանը։
Պարզվել էր, որ նշված տան հյուրասենյակի բաց պատուհանից անհայտ անձը կրակել է Գրիգորյանի վրա, ինչի հետեւանքով վերջինս ստացել է նշված վնասվածքները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայրի զննությամբ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 2 հատ կոտորականման մետաղներ։ Իրավապահները ճշտում են կրակած զենքի մակնիշը:
Վիրավոր Վ. Գրիգորյանն աշխատում է Երեւանում գործող շինանյութի խանութներից մեկում՝ որպես բանվոր:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախ...
Լիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներ