Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բուրկինա Ֆասոյի իշխանությունները Ֆրանսիային մեկ շաբաթ են տվել դեսպանատունը փակելու համար. Le Monde «STEP ai – արհեստական բանականություն» ուսումնական ծրագրի առաջին շրջանավարտները ստացել են ավարտական հավաստագրերը Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտել Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Տղաները պատվով կկատարեն իրենց զինվորական պարտքը Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը Ղարիբաբադին հերքել է Դոհայի բանակցությունների մասին լուրերը Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին

Բուրկինա Ֆասոյի իշխանությունները Ֆրանսիային մեկ շաբաթ են տվել դեսպանատունը փակելու համար. Le Monde«STEP ai – արհեստական բանականություն» ուսումնական ծրագրի առաջին շրջանավարտները ստացել են ավարտական հավաստագրերըԻսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունիՈստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտելԱնտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակումՀայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվումՏղաները պատվով կկատարեն իրենց զինվորական պարտքըՏիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնություններըԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձըԲրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերըՂարիբաբադին հերքել է Դոհայի բանակցությունների մասին լուրերըՍաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է ՊեկինՇրջակա միջավայրի նախարարը Սեուլում կմասնակցի SOI Global Dialogue-ինԱվստրիայի երկրորդ խոշորագույն քաղաքը քվեարկել է կոմունիստների օգտինԿացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքներըԻրանը պատրաստ է անվտանգության երկխոսությանը Պարսից ծոցի երկրների հետՄասիսում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելԳեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչըԾանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստին որոշվել է վերանայել և թարմացնել ՀՀ ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԷկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերըԵրևանի պարեկների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ կանխել օտարերկրացու ինքնասպանությունըՌուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրելՍա ինձ համար նույնպես նոր մարտահրավեր է. ՌոնալդինյոՀայաստանի բասկետբոլի հավաքականը ընկերական հանդիպմանը հաղթել է ԻռլանդիայինՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալԹուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատմանըԱԱ-2026․ Կանադան 1-0 հաշվով հաղթեց Հարավային Աֆրիկային և դուրս եկավ 1/8 եզրափակիչՀրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումըԵրիտասարդության միջազգային օրը Կապանում. ինչպիսի միջոցառումներ են նախընտրում երիտասարդները․ առցանց հարցումԱնցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվելԻրանը և ԱՄՆ-ն կրկին խոստանում են չհարձակվել միմյանց վրա. AxiosԼոռու մարզի որոշ հասցեներում գազ չի լինիYandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը նշանակվել է տարածարջանային ղեկավարՍահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումներըԱրարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՄակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվինՆոր բացահայտումներ ԱմբերդումԱրարատի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենաՎառելիքի դեֆիցիտը հարվածել է Ռուսաստանի բեռնափոխադրումների ոլորտինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԿԳՄՍ պատվիրակությունն Իտալիայում ներկայացրել է կրթության բարեփոխումների ընթացքն ու առաջնահերթություններըՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵրևան–Մեղրի ճանապարհին վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել է ևս մեկ քաղաքացու այրված դիՄիջազգային ներդրողներին ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարներն ու բարեփոխումները ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Ս․Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումինԵրևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելՊակիստանը օդային և ցամաքային հարվածներ է հասցրել Աֆղանստանին․ կան տասնյակ զոհերԵրևանում հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ընդլայնումը շարունակում է մնալ առաջնահերթություն. Ավինյան
Գիտություն

Ինչպե՞ս են տեսախաղերը փոխում մարդու ուղեղը

Տեսախաղերի ազդեցության մասին հնչում են տարբեր, երբեմն հակասական շատ կարծիքներ` ոմանք ասում են, որ խաղերը վտանգավոր են, մյուսները, հակառակը, պնդում են, որ առողջության համար օգտակար են: Որտե՞ղ է ճշմարտությունը: Այս հարցին փորձել են պատասխանել նոր հոդվածի հեղինակները, որը հրապարակվել է Frontiers in Human Neuroscience ամսագրում:

Հոդվածի հեղինակ Մարկ Փալաուսը եւ նրա գործընկերները ուսումնասիրել են այս ոլորտում եղած բոլոր հետազոտությունները` պարզելու համար, թե տեսախաղերն ինչպես են ազդում մեր ուղեղի կառուցվածքի եւ ակտիվության վրա: Նրանք հավաքել են 116 գիտական հետազոտությունների տվյալները, որոնցից 22-ում դիտարկել են գլխուղեղում կառուցվածքային փոփոխություններ, իսկ 100-ը վերաբերել է ուղեղի գործառնության եւ/կամ վարքի փոփոխություններին:

Պարզվել է` տեսախաղերը կարող են փոխել ոչ միայն ուղեղի աշխատանքի սկզբունքը, այլեւ նրա կառուցվածքը: Գիտնականների խոսքով` տեսախաղերի վերարտադրությունը ազդում է մեր ուշադրության վրա, իսկ որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ գեյմերները ցուցադրում են մշտական եւ ընտրողական հիշողության բարելավում: Գեյմերների մոտ նաեւ ավելի զարգացած են ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են ուշադրության կենտրոնացման համար, ուստի նրանց ուղեղը բարդ խնդիրներ լուծելիս ակտիվացման համար ավելի քիչ ժամանակ է պահանջում:

Որոշ հետազոտություններում նաեւ հիշատակվում է, որ տեսախաղերով տարվելը մեծացրել է ուղեղի այն հատվածների չափը եւ արդյունավետությունը, որոնք կապված են տեսատարածական կողմնորոշման հմտությունների համար: Օրինակ` աջ հիպոկամպը մեծացել է ինչպես մեծ ստաժով գեյմերների, այնպես էլ կամավոր նորեկների մոտ տեսախաղերը սովորելու ծրագրերը յուրացնելուց հետո:

Հետազոտությունները նաեւ ցույց են տվել, որ տեսախաղերը կարող են ընտելացում առաջացնել եւ կախվածություն ստեղծել, ինչպես ալկոհոլը եւ թմրանյութերը: Մի քանի փորձերի ընթացքում խաղամանների մոտ դոֆամինային նեյրոններում գործառնական եւ կառուցվածքային փոփոխություններ են հայտնաբերվել: Այս նեյրոնային փոփոխությունները նույն բնույթն ունեն, որոնք նկարագրվում են նաեւ կախվածության այլ տեսակներում, ինչպիսին են ալկոհոլային եւ թմրանյութային կախվածությունները:

Այսպիսով` ի՞նչ են նշանակում ուղեղի գործառնության եւ կառուցվածքի փոփոխությունների վերաբերյալ այս բոլոր տվյալները: Հետազոտությունն առայժմ չի ավարտվել, եւ դժվար է որեւէ բան միանշանակ պնդել: Տեսախաղերը լայն տարածում են ստացել ոչ այնքան վաղուց, որ հնարավոր լինի տվյալներ հավաքել երկարաժամկետ վիճակագրության համար:

«Տեսախաղերը հավանաբար կարող են մարդու ուղեղի վրա ինչպես դրական (ուշադրության, տեսողական եւ շարժողական հմտությունների վրա), այնպես էլ բացասական (կախվածության հավանականությունը) ազդեցություն ունենալ»,- նշել է բժիշկ Փալաուսը:

NEWS.am Medicine