Ծով, աղջիկներ, մարիխուանա. Դեն Բիլզերյանի նոր նախագիծը Լաս Վեգասում
Միլիոնատեր Դեն Բիլզերյանն, ինչպես միշտ, իր տարերքի մեջ է։ «Պոկերի արքան» Instagram-ի իր էջում տեղեկացրել է, որ նոր նախագծի մասին է մտածում։ Դենը հերթական «թեժ» լուսանկարն է հրապարակել, որտեղ վայելում է երկու կիսամերկ աղջիկների ներկայությունը եւ ինչ-որ մեկի հետ ինչ-որ բան քննարկում։ Պարզվել է՝ ազգությամբ հայ այս տղամարդը մտածում է Լաս Վեգասում սեփական շոուի մասին։

«Ես ծրագրում եմ Լաս Վեգասում իմ սեփական շոուն կազմակերպել։ Գլխավոր հերոսը կլինեմ ես։ Ես խանութում մարիխուանա կվաճառեմ, որը բաց կլինի բնակչության բոլոր շերտերի համար, միշտ հանդիպումներ կունենամ»,-լուսանկարը մակագրել է Դենը։
Դատելով Բիլզերյանի միկրոբլոգում արձագանքներից՝ գաղափարը նրա հետեւորդներին դուր է եկել (22 մլն)։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դենը լուսանկար է հրապարակել Մել Գիբսոնի հետ՝ հետեւորդներին պատմելով գենային ինժեներիայի եւ մարդկանց բուժելու դրա հնարավորությունների մասին։
«Պանամա եմ եկել, որպեսզի օգտվեմ գենային ինժեներիայի ծառայություններից։ Մելի 99-ամյա հորը տեղափոխել են Պանամայի հիվանդանոց, որտեղ բջիջների փոխպատվաստում են անում։ Նա այստեղ է տեղափոխվել մեկ ամիս առաջ՝ անվասայլակով, իսկ մեկ ամիս անց նա արդեն շրջում է կլինիկայում եւ զվարճանում բուժքույրերի հետ։ Գենային ինժեներիան կարող է բուժել աուտիզմը, ծնկների, ուսերի, ողնաշարի լուրջ վնասվածքները, սկլերոզը եւ այլն։ Վատ է, որ այդ փրկարար մեթոդը ոչ մի կերպ չեն կարողանում քննարկել ԱՄՆ-ում եւ թույլ տալ օգտագործել»։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախ...
Լիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներ