Նիկոլ Փաշինյանի «զեմլյակը». ով է ԳՇ նոր պետը
Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ նշանակվել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ՝ փոխարինելով այդ պտոնում Արտակ Դավթյանին։
Նշենք, որ դեռևս 2018 թվականին լրատվամիջոցները գրում էին, որ Օնիկ Գասպարյանը նշանակվելու է ԳՇ պետ։ Նշվում էր նաև, որ Օնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանի «զեմլյակն է»։ և հնարավոր է, որ նրա նշանակմանը խոչընդոտի այդ հանգամանքը՝ շահարկումների տեղիք չտալու համար։
Ստորեւ ներկայացնում ենք Գասպարյանի կենսագրությունը.
Օնիկ Վիկտորի Գասպարյանը ծնվել է 1970 թվականի հունվարի 6-ին, Իջեւանում։
• 1988-1990 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
• 1990 թվականից մասնակցել է մարտական գործողություններին Իջեւանի ջոկատի կազմում։ Ծանր վիրավորվել է ոտքի շրջանում՝ հակահետեւակային ականի պայթյունից։
• 1993-2010 թթ. - Իջեւանի գնդի գումարտակի հրամանատարի տեղակալ, հետախուզության պետ, հրամանատարի մարտական գծով տեղակալ, ապա՝ գնդի հրամանատար։
• 2010-2012 թթ. - 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։
• 2012 թվականի ապրիլի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի հրամանատար՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։
• 2016 թվականի հուլիսի 7-ին ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ
• 2017 թվականի հունիսի 15-ին ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ
Ամուսնացած է, ունի երկու զավակ։


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Հրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆ
Աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Միանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառ
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...