Նարեկ Մանթաշյանը հրավիրվել է ՔԿ՝ դատավոր Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության գործով
«Այլընտրանք» ՀԿ համահիմնադիր Նարեկ Մանթաշյանը հրավիրվել է հարցաքննության՝ դատավոր Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության գործով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ «Այլընտրանք» ՀԿ համահիմնադիր Նարեկ Մանթաշյանից։
Նրա փոխանցմամբ՝ ՔԿ հարցաքննության է հրավիրվել վկայի կարգավիճակով, ծանուցումն ստացել է այսօր։
Հարցին, թե արդյո՞ք պատրաստվում է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, Մանթաշյանը դրական արձագանքեց։
Նշենք, որ գործը քննում է ՔԿ հատկապես կարևոր գործերով քննության վարչությունը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ դատավորի՝ քթի վիրահատության մասին հրապարակումների առնչությամբ նախապատրաստված նյութերով ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի և 145-րդ հոդվածի հատկանիշներով՝ մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության օգտագործելու , բժշկական գաղտնիք հանդիսացող տվյալներ հրապարակելու համար։ Նարեկ Մանթաշյանը տեղեկացրեց, որ նախկինում որևէ քննչական գործողության չի մասնակցել և այսօր առաջին անգամ է հրավիրվել հարցաքննության։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների գործով մարտի 17-ին նշանակված դատական նիստը չէր կայացել, թեեւ մինչ այդ դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմից տեղեկացրել էին, որ այն կայանալու է ու պաշտպանական կողմը մարտի 16-ին ներկայացրել էր ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը։ Դատական նիստի հետաձգումը պատճառաբանվել էր դատավորի վատառողջ լինելու հանգամանքով, սակայն հետագայում պարզվեց, որ նա ներկայացրել է անաշխատունակության թերթիկ ՝ դեռեւս մարտի 13-ի ամսաթվով ։ Ավելի ուշ՝ ապրիլի 9-ին մամուլում տեղեկություն հայտնվեց, որ Աննա Դանիբեկյանը պետպատվերի շրջանակներում վիրահատել է քիթը։
Հրապարակումներից 5 օր անց՝ ապրիլի 14-ին, ԲԴԽ-ն հայտարարություն տարածեց, թե դատավոր Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության վերաբերյալ մամուլի հրապարակումների առնչությամբ հրավիրել է գլխավոր դատախազության ուշադրությունը՝ օրենքով սահմանված կարգով դրանց քրեաիրավական գնահատական տալու համար: Մասնավորապես՝ ԲԴԽ-ն գտել է, թե հրապարակել են օրենքով պաշտպանված տեղեկություններ /բժշկական գաղտնիք պարունակող, անձնական կյանքին վերաբերող/։ Ապրիլի 16-ին դատախազությունից հայտնեցին, որ մամուլի հրապարակումներն ուղարկվել են ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ։ Նույն օրը հայտնի դարձավ, որ դատավորը վերադարձել է աշխատանքի և կրկին մեկնել հերթական արձակուրդը՝ դատական նիստի օր նշանակելով մայիսի 8-ին։


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց