Հունվար-մայիս ամիսներին պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա հինգ ամիսների ցուցանիշները գերազանցել են 2,3 տոկոսով. ՊԵԿ նախագահի տեղակալ
ԱԺ-ում տեղի ունեցող Տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստին, երբ քննարկվում էր ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանից հետաքրքրվեց հարկային հավաքագրումներից:
«Արտակարգ դրության պայմաններում տնտեսական ակտիվությունը բավականին ընկել է և խնդրում եմ տեղեկացնել, թե ինչ վիճակ ունենք հարկային հավաքագրումների հետ կապված»,-հարցրեց նա:
Արթուր Մանուկյանը հայտնեց, որ 2020 թվականին առաջին եռամյսակի նախատեսված ցուցանիշը 340,1 միլիարդ դրամ է եղել, երկրորդ եռամսակի համար՝ 430,2 միլիարդ: Նա նշեց, որ առաջին եռամսյակի ցուցանիշները կատարված են: «Հունվար-մայիս ամիսներին պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա հինգ ամիսների ցուցանիշներին գերազանցել է 2,3 տոկոսով: Չեմ կարող ասել, թե երկրորդ եռամսյակի կատարողականը որքան կլինի»,-ասաց նա:
«Բոլորս էլ գիտակցում ենք, որ արտակարգ դրությամբ պայմանավորված որոշ տնտեսական գործունեություններ կասեցված են եղել և հսկիչ դրամարկղային իրացման հնարավորությունների մասով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 20 տոկոս նվազում կա»,-ասաց նա և նշեց, որ ենթադրում են, որ ավելի քիչ հարկեր են գեներացնելու:
ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը լրացրեց.«Մենք առայժմ առավել լավ պատկեր ունենք՝ քան անցած տարի, բայց ավելի վատ, քան այս տարի ակնկալում էինք»:


















































«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել է
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Հրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆ
Միանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառ
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...