Կառավարությունը 39 միլիոն դրամ է հատկացրել Կադաստրի պետական կոմիտեին
Կառավարությունը 39 միլիոն դրամ է հատկացրել Կադաստրի պետական կոմիտեին տարածքային գրասենյակներից մեկի կապիտալ վերանորոգման համար։
Մինչ այժմ կոմիտեի «Կենտրոն» սպասարկման գրասենյակը գտնվում է Երևան, Մ. Խորենացի 28 հասցեում, որի համար Կադաստրի կոմիտեի կողմից ամսական վճարվում է 2,583.0 հազար դրամ վարձավճար։
Կառուցվածքային փոփոխության արդյունքում պետական սեփականություն հանդիսացող և Կադաստրի կոմիտեին օգտագործման իրավունքով տրամադրված Բյուզանդի 1/3 հասցեում առաջացել է ազատ տարածք, և հնարավորություն է ստեղծվել կապիտալ վերանորոգում իրականացնելուց հետո տեղափոխելու «Կենտրոն» սպասարկման գրասենյակը, և արդյունքում միայն վարձավճարի գծով տարեկան կտնտեսվի 30,996.0 հազար դրամ գումար: Ուստի կառավարության հունիսի 5-ի որոշմամբ 39 միլիոն դրամը կուղղվի Բյուզանդի 1/3 հասցեում գտնվող ազատ տարածքի կապիտալ վերանորոգմանը։


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց