Ռուսաց լեզվի միասնական քննություններից գրանցվել են շատ ցածր արդյունքներ. անբավարար է ստացել 27 տոկոսը
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Ռուսաց լեզվի միասնական քննություններից գրանցվել են շատ ցածր արդյունքներ: Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանի տեղեկացմամբ, այս առարկայից միջին միավորը կազմել է 10.29, անբավարար գնահատական է ստացել քննություն հանձնածների 27 տոկոսը, 20 միավոր վաստակել է ընդամենը 4 դիմորդ կամ միասնական քննության մասնակիցների 0.8 տոկոսը: ԳԹԿ տնօրենը, անդրադառնալով այս պատկերին, նկատեց, որ նախորդ տարի, օրինակ, անբավարար գնահատականները շատ ավելի մեծ թիվ էին կազմում՝ 30 տոկոս: Առկա իրավիճակը նա երկու հանգամանքով է պատճառաբանում: Նախ, ինչպես ֆիզիկայի, այնպես էլ ռուսաց լեզվի միասնական քննություն հանձնողների մեջ մեծ թիվ են կազմում ռազմական ուսումնական հաստատությունների դիմորդները, որոնց այդ հաստատություններ ընդունելու համար անհրաժեշտ չէ անցողիկ միավոր ստանալ, և կարող են բավարար լինել նաև շատ ավելի ցածր գնահատականները:
Երկրորդ պատճառն, ըստ Իսպիրյանի, այն է, որ ռուսաց լեզուն, ի տարբերություն մյուս օտար լեզուների, ավելի բարդ է, և քննության ժամանակ երեխաներին ծրագրային առումով ներկայացվող պահանջներն ավելին են, քան այլ լեզուների դեպքում: Հիշեցնենք, որ ռուսաց լեզու առարկայով եզրափակվել է միասնական քննությունների առաջին հիմնական փուլը: Երկրորդ փուլը կանցկացվի հուլիսին»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախ...
Լիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներ