«Մեր սահմաններով Գուրգեն Խաչատրյանի տեղաշարժը չի ֆիքսվել». ԱԱԾ ղեկավար
Ազգային անվտանգության ծառայության պետ Էդուարդ Մարտիրոսյանի խոսքով՝ Շենգավիթում տեղի ունեցած միջոցառումից հետո, ոստկանության ուժերը պարզապես չեն բավարարել գործողություններ իրականացնելու համար, որից հետո էլ վարչապետն ԱԱԾ-ին է հանձնարարել այդ խնդրով զբաղվել:
«Խնդիրը պետք է շուտափույթ լուծում ստանար, քանի որ խոսքը վերաբերում էր երեխաներին և նրանց վարակվելուն: Այդ պատճառով էլ ուղղակի փոխգործակցության համատեքստում՝ մենք ոստիկաններին օգնել ենք»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ ղեկավարը:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր տեսանյութ, որտեղ երևում է հավաքված երեխաների բազմություն։ Տեսանյութին կից վարչապետը գրել էր. «Սա ծայրահեղ անպատասխանատվության դրսևորում է, սպառնալիք ազգային անվտանգությանը։ ԱԱԾ տնօրենին հանձնարարել եմ զբաղվել բոլոր այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով»:
Ինչ վերաբերում է տարբեր քրեական գործերով անցնող անձանց, որոնք որոշ ժամանակ անց լքում են երկիրը, մասնավորապես՝ Գուրգեն Խաչատրյանը, ԱԱԾ տնօրենը նշեց, որ իրենք խնդիր չունեն, քրեական գործով անցնողները խնդիր ունեն:
Թե ինչպես եղավ, որ Գ. Խաչատրյանը իրավապահների տեսադաշտից անհետացավ, ԱԱԾ ղեկավարն ասաց, որ աշխատանքներ են տարվում, և մինչև այս պահը Խաչատրյանի նկատմամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ չեն իրականացրել:
«Ամեն դեպքում ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ մեր սահմաններով նրա տեղաշարժը չի ֆիքսվել: Այն, որ ասում են, թե նա այժմ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում՝ իրականությանը չի համապատասխանում, մենք ստուգել ենք»,- հավելեց նա:
Հարցին՝ տեղյա՞կ են, որտեղ է գտնվում Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, Էդուարդ Մարտիրոսյանը ժպտաց՝ նշելով, որ հստակ տեղեկություններ երբ ունենան՝ կասեն:
Նա անդրադարձավ նաև երեկ վարչապետի հրապարակած տեսանյութին, որտեղ մի շարք անձինք հարսանիքի ժամանակ նմանակում են ԱԱԾ-ին և ոստիկանությանը, ասաց, թե այդ նմանակումն այդքան էլ սիրուն չէ:
Նա վստահեցրեց, որ կադրային փոփոխությունների խնդիր չունեն, իսկ ովքեր թերանում են, նրանց համակարգից հեռացնում են:


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց