Թիվ 114 դպրոցի շրջանավարտների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին
Երեւանի թիվ 114 դպրոցի շրջանավարտները NEWS.am-ի խմբագրություն են ուղարկել բաց նամակ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Մայիսի 25-ին 114-ում նախատեսված էր ատեստատների հանձնում, որպեսզի կարողանայինք սահմանված ժամկետներում հայտագրվել։ Դպրոցում կար թվով 6 12-րդ դասարան և յուրաքանչյուր դասարանի համար նախատեսված էր առանձին ժամ։
Հասկանալով, որ մեր այդքան սպասված Վերջին զանգը չի կայանալու, ցանկացանք անակնկալ կերպով ասել մեր սրտի խոսքը՝ մեր սիրելի տնօրենին և փոխտնօրեններին, ովքեր, ելնելով իրավիճակից, չկազմակերպեցին մեզ համար այդքան սպասված տոնը և թույլ չտվեցին, որ մենք կազմակերպենք։ Մայրիկներին խնդրեցինք, որ մեր կողքին լինեն այդ կարևոր օրը։
Ցանկանում ենք հայտնել, որ յուրաքանչյուր աշակերտ ատեստատը ստանալուն պես դուրս է եկել սենյակից։ Մենք՝ աշակերտներս, դպրոց մտնելիս ջերմաչափվել ենք. ամեն ինչ եղել է հավուր պատշաճի՝ դպրոցը եղել է նախապես ախտահանված, չենք գտնվել սենյակում 7 րոպեից ավելի: Իսկ այն տեսանյութը, որը հրապարակվել է, տեսանկարահանվել է սենյակ մտնելիս։ Խնդրում ենք, որպեսզի ներողամիտ լինեք մեր հասուն կյանքի նախաշեմին կայացրած ինքնուրույն, ոչ այնքան ճիշտ որոշման համար, և չմեղադրել մեր տնօրենին՝ ընկեր Կոստանյանին, մեր իսկ ձեռնարկած և չստացված անակնկալի մեջ։
Հարգանքներով՝ 114 դպրոցի շրջանավարտներ»։
Հիշեցնենք, որ այսօր վարչապետը տեսանյութ էր հրապարակել, որտեղ Երեւանի թիվ 114 դպրոցի շրջանավարտները վերջին զանգ էին նշում։


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց