Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

«Պետք է կտրուկ ավելացնել ախտորոշիչ լաբորատորիաների ամբողջ ցանկը, հրատապ փոփոխությունների խնդիր կա». Արմեն Մուրադյան

«Երկու ծայրահեղությունները՝ թե՛ հիստերիան, որը բարձրացված է, և թե՛ ցինիկաբար ժխտելը, որ այդ հիվանդներն ուղղակի գոյություն չունեն, և մեր երկրում արդեն կան ողբերգական դեպքեր, կարծում եմ, որ ընդունելի չեն»,- կորոնավիրուսի հետ կապված միֆերի մասին ԵՊԲՀ-ում կազմակերպված քննարկման ավարտին ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ նշելով, որ պետք է կարողանանք ամբողջ հարցը մասնագիտական դաշտում քննարկել:

Մուրադյանի կարծիքով՝ բաց տարածքներում դիմակներ կրելու մոտեցումը դեռևս արդարացված չէ, սակայն որպես երկրի քաղաքացի՝ ենթարկվելու է այդ որոշմանը: Միևնույն ժամանակ ԵՊԲՀ ռեկտորն ասաց՝ արդարացված չի այն պնդումը, թե եթե մեքենայի մեջ երկու հոգի են, պետք է պարտադիր դիմակ կրեն՝ անգամ, եթե ամուսիններ են:

«Պետք է իրատեսական գնահատել: Դիմակը պաշտպանի՞չ միջոց է: Այո: Սա միանշանակ է և անհերքելի փաստ է: Դիմակը կարո՞ղ է դառնալ ինքն իրեն վտանգավոր: Այո, եթե նա ճիշտ չկիրառվի կամ էլ հնարավորության դեպքում ծալվի, դրվի, կամ էլ մի քանի անգամ օգտագործվի»,- ասաց Արմեն Մուրադյանը:

Պետական բժշկական համալսարանի ռեկտորի դիտարկմամբ՝ կա հրատապ փոփոխությունների խնդիր: Ըստ նրա՝ պետության ամբողջ ներուժը պետք է ուղղվի բուժական հաստատություններին, յուրաքանչյուր հիվանդանոց այս պահից սկսած պետք է ճանաչվի COVID կենտրոն:

«Համոզված եմ, որ պետք է կտրուկ ավելացնել ախտորոշիչ լաբորատորիաների ամբողջ ցանկը, որոնց պետք է տալ այդ հնարավորությունը՝ անկախ նրանց սեփականության ձևից, ապահովելով նրանց անվտանգությունը՝ լայնածավալ սկսել այդ աշխատանքները և չսահմանափակվել քանակով՝ ասելով, որ մենք փաստացի այսքան իրականացրել ենք թեստավորում: Տեսնո՞ւմ եք, որ ինչքան իրականացնում ենք, էդքան ավելի շատանում է դեպքերի թվաքանակը»,- ասաց Արմեն Մուրադյանը:

ԵՊԲՀ ռեկտորի համոզմամբ՝ պետք է ամեն կերպ փորձել օգնել ու աջակցել բժիշկներին, որոնք և՛ հիվանդանում են, և՛ ֆիզիկապես մաշվում են, հոգնում են՝ երկու ամիս շարունակ հատուկ պաշտպանիչ միջոցներով աշխատելու դեպքում: Անհրաժեշտ է մոբիլիզացնել ողջ բժշկական ներուժը, անհրաժեշտության դեպքում՝ անել վերապատրաստումներ:

«Պետք է կարողանանք հասկանալ, որ մենք այդքան շատ չունենք այդ բժշկական ներուժից, որ այդպես շռայլ օգտագործենք նման իրավիճակում: Շատ ավելի խնայողաբար և շատ ավելի բարձր գնահատված պետք է լինեն բուժաշխատողները»,- եզրափակեց խոսքը Արմեն Մուրադյանը: