Արտակարգ դրության պայմաններում աշխատող ոստիկանները դժգոհում են իշխանությունից
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանության զորքերի ծառայողներից ահազանգ ենք ստացել՝ կապված իրենց տրամադրված սննդի որակի, աշխատավարձի չափի եւ այլ խնդիրների հետ։ Նրանք պատմում են․ «Իրենց տված տուշոնկեն նայեք հլը, շանը տալիս ես, չի ուտում։ Ուտել չի լինում, գրված ա՝ ժամկետի մեջ ա, բայց դե․․․ որ գործուղման ենք եկել, դրա համար են տվել՝ մեկ հատ տուշոնկա, մի կտոր հաց։ Սնունդը չեն տալիս, աշխատավարձը 110 հազար դրամ ա, գործուղում են ուղարկում, բայց պրեմիա չկա, ու տենց բաներ։ Մենք սպասում ենք նախարարին, տեսնենք ինչ ա ասում»։
Մեր զրուցակիցները նաեւ նշեցին, որ արտակարգ դրության այս պայմաններում հաճախ ընդմիջումն անում են փողոցում կամ, որ ավելի լավ է՝ ծառերի տակ։ Այդ իսկ պատճառով էլ այս ընթացքում մի քանիսը համակարգից ազատման դիմումներ են ներկայացրել։ Նրանք հանդիպելու են ներքին զորքերի հրամանատար Վահե Ղազարյանի հետ՝ բարձրաձայնելու իրենց դժգոհությունների մասին։ Ոստիկանության լրատվական ծառայությունից պատասխանելով սննդի որակի մասին մեր հարցին՝ ասացին, որ դրսում ծառայություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայողներին տրամադրվում է չոր օրապահիկ, որը սահմանված է համապատասխան որոշումներով։
Ինչ վերաբերում է մսի պահածոներին՝ դրանք չեն կարող ժամկետանց լինել, քանի որ ձեռք բերելուց առաջ որոշակի ընթացակարգեր են անցել, նաեւ՝ լաբորատոր ստուգումներ։
Իսկ աշխատավարձի վերաբերյալ դժգոհությունների, համակարգը լքելու եւ Վահե Ղազարյանի հետ հանդիպման մասին էլ մեզ փոխանցեցին․ «Ոստիկանության զորքերի բոլոր ծառայողները ստացել են ամսական հավելավճարներ, բացի այդ՝ հունիսի 1-ի ոստիկանության պետի հրամանով, լրացուցիչ պարգեւավճար է հատկացվելու․․․ Մայիսի 1-ից մինչ օրս ՈԶ շարքերը լքել է 12 ծառայող, իսկ նույն ժամանակահատվածում զորքեր ընդունվել է 32 անձ․․․ ՈԶ հրամանատարի հետ որեւէ հանդիպում նախատեսված չէ, եւ նման առաջարկ անգամ չի եղել, ու դժգոհությունների մասին էլ հրամանատարությանը չի բարձրաձայնվել։
Ոստիկանության զորքերն այսօր, պետական սահմանը պաշտպանելուց զատ, ներգրավված են նաեւ համաճարակի դեմ պայքարում եւ պատվով են կատարում իրենց գործառույթները»։
Նշենք, որ մեր տեղեկություններով, ոստիկանապետի որոշմամբ ոստիկանների լրացուցիչ պարգեւավճարը կազմելու է 50 հազարական դրամ։ Այս օրերին ոստիկաններն աշխատում են ծանրաբեռնված, համավարակի հետ կապված՝ նրանց վրա նոր պարտականություններ են ավելացել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց