Կառավարությունը բարոյական իրավունք չունի պատասխանատվությունը գցել քաղաքացու վրա. Զոհրաբյան
Այս երկու օրը նկատում ենք շատ վտանգավոր, շատ անազնիվ մի տենդենց՝ ողջ պատասխանատվությունը գցել իրենց ձևակերպմամբ անպատասխանատու քաղաքացու վրա։ Սա շատ անընդունելի է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նա գտնում է, որ կառավարությունը բարոյական իրավունք չունի պատասխանատվությունը գցել ՀՀ քաղաքացու վրա. «Այո՛, քաղաքացին պարտավոր է լինել օրինապահ, հետևել պարետատան կանոններին, բայց եկեք հասկանանք՝ ինչ են արել համաճարակի համար պատասխանատու կառույցները։ Արդյոք նրանք արել են ամեն ինչ, որպեսզի այսօր չխոսեն սպեցնազ մտցնելու մասին, չխոսեն դուբինկաներով առողջություն պարտադրելու մասին։ Չփորձեք քաղաքացու վրա գցել պատասխանատվությունը։ Եթե պաշտոնյան մի օր ասում է դիմակ կրեք, հաջորդ օրն ասում է դիմակ չկրեք, որովհետև դիմակ կրելը վնասակար է, վիրուսները մեջը մնում են։ Մի նախարարն ասում է՝ իմ երեխային տանելու եմ դպրոց, որովհետև էդ վարակն ինձ համար վարակ չի, մեկն էլ ասում է, որ կորոնավիրուսը շատ ավելի թույլ գրիպ է, քան գրիպի մյուս տեսակները։ Քաղաքացին ունի՞ իրավունք՝ մոլորվելու այս իրավիճակի համար պատասխանատու պաշտոնյաների իրար հակասող հայտարարություններից։ Ունի իրավունք։ Հիմա ստեղծվել է իրավիճակ, երբ որ մենք կանգնած ենք կատարյալ անկառավարելի, քաոտիկ իրավիճակի եզրին և հիմա ոչ թե պիտի մեղավորներ փնտրել, այլ կառավարությունը պետք է կարողանա մոբիլիզացնել ողջ ներուժը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը․
Պատգամավորը նշեց, որ բժիշկների մի խումբ հրատապ պատրաստվում է օնլայն հանդիպում խնդրել վարչապետից՝ ներկայացնելու ստեղծված իրավիճակից ելքեր. «Լսեք խելացի մարդկանց։ Մի՛ մտածեք, որ Դուք ամեն ինչ կարող եք, որ անքննելի ու անքննադատելի եք։ Սա պատերազմ է՝ հայտարարված բոլորիս։ Այստեղ պարտվելու է պետությունը, եթե հիմա այս քաոսի վերածվող անկառավարելի իրավիճակից չկարողանանք միասնական ուժերով ելք գտնել։ Բայց այդ ելքը չպետք է լինի մեղադրյալի աթոռին քաղաքացուն նստեցնելով»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց