«Մեյմանդարի» շուկայում գիշերը մեքենա են շուռ տվել․ ինչ է կատարվել ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղեկացրեց, որ «Մեյմանդարի» շուկան փակված է։ Գիշերը տեղի է ունեցել ոստիկանական հատուկ գործողություն, երեկվա դեպքերի առիթով հարուցված է քրեական գործ, շուրջ երեք տասնյակ անձինք բերման են ենթարկվել, կան ձերբակալվածներ։
Մեզ հասած տեղեկություններով՝ ոստիկանության հատուկ գործողությունների հետեւանքով քաղաքացիներ են տուժել, անգամ շուռ են տվել ավտոմեքենա, ծեծկռտուք է տեղի ունեցել։
«Հրապարակ»-ի հետ զրույցում շուկայի գործադիր տնօրեն Արթուր Մարտիրոսյանը նշեց՝ ինքը լսել է, որ քաղաքացիներին ոստիկանները տարել են․ «Գիշերը եկել, տարել են, չեմ կարա տվյալ տամ․․․ասում են՝ եղել է, որ մեքենա են շուռ տվել, եղել է տենց բան, մարդիկ էլ ասում են, որ մեր բերքի համար ենք մեր արել, ճամփեքը փակել են, մենք էլ մեր բերքի համար արել ենք»։
Նա նշեց, որ շուկան փակված է, այս պահին տարածքն ախտահանվում է․ «Մարդ չկա բազարում, էս պահին ոչ մի բան չեմ կարա ասեմ։ Հայտարարվել է, որ վաղն առավոտ 10։00-ից իրավունք ունեն առեւտուր իրականացնեն՝ պարետատան որոշումով»։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց