Մեզ համար հոգեբանական գիծ է, որ դուբինկաներով պետք է առողջություն պարտադրենք մեր ընտանիքի մյուս հատվածին. վարչապետ
Այսօր ըստ էության, դե յուրե շատ խիստ ռեժիմ է սահմանված երկրում, խնդիրը դե ֆակտոյի մեջ է: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր կառավարությունն իր ծագումնաբանությամբ հակահամաճարակային կանոնները պարտադրելու առումով ունի ինչ-որ հոգեբանական գիծ, որը չի կարողանում անցնել: Մենք ըստ էության, բոլորով ենք կառավարություն ձեւավորել, մի ընտանիք ենք: Հետեւաբար, եթե ընտանիքի մի հատվածը պետք է դուբինկաներով առողջություն պարտադրի մյուս հատվածին, սա շատ մեծ հոգեբանական շեմ է, գիծ է: Մենք փոխադարձ իրար նկատմամբ իրավունքների հարգանքը չենք բերելպատշաճ մակարդակի: Այստեղ ժամանակը վաղուց է անցել, որ գնանք շատ խիստ միջոցների: Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, իրավապահ մարմինները պետք է ապացուցեն, որ պատրաստ են իրականացնել իրավիճակին համարժեք խստագույն միջոցներ»,-ասաց Փաշինյանը:


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխ...
Հրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆ
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Միանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառ
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել