Ռուսաստանաբնակ գործարարից նվեր եմ ստացել այս «Տոյոտա LC 200» մեքենան
Օրերս ռուսաստանաբնակ գործարար Աշոտ Օրդուխանյանի կողմից նվեր եմ ստացել լուսանկարում ներկայացված Տոյոտա LC 200 մակնիշի մեքենան՝ ծառայողական նպատակով օգտագործելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եւ հրապարակել մեքենայի լուսանկարը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այն արդեն գտնվում է պետական հաշվեկշռում, եւ դրանից օգտվելու եմ ըստ անհրաժեշտության՝ մայրաքաղաքից դուրս աշխատանքային այցերի դեպքում, իսկ էլեկտրամոբիլը շարունակելու է ծառայել որպես հիմնական փոխադրամիջոց:
Երբ Աշոտը հայտնեց ինձ նվերի մասին, իհարկե, ցանկությունս էր, որ նա այդ մեքենայի ձեռքբերման համար նախատեսված միջոցներն ուղղեր մեր երկրում սոցիալական որեւէ ծրագրի իրականացմանը: Սակայն քանի որ մեքենան արդեն գնել էր այդ նպատակով, բարեկամաբար որոշեցինք, որ ես ընդունեմ թանկարժեք նվերը՝ փոխանցելով պետությանը, իսկ նա իր մասնակցությունն ունենա բարեգործական որեւէ այլ ծրագրի:
Նշեմ նաեւ, որ խուսափելու եմ թանկարժեք որեւէ նվեր ընդունելուց. եթե որեւէ մեկի մոտ նման ցանկություն կա, խնդրում եմ այդ միջոցներով բարեգործական ծրագիր իրականացնել, հակառակ դեպքում՝ այդպիսի նվերները փոխանցելու եմ պետական հաշվեկշիռ:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների